Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ տարածեք:
Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Արարատի մարզի Գետափ գյուղում ոռոգման ջուր չկա, 10 օր է, ինչ ամեն օր ասում են, թե չորս օրից կլինի: Հետաքրքիր է՝ ինչ են մտածում կառավարության անդամները, Արարատի մարզի մարզպետարանը: Գյուղացիները ձմռանից մինչև այսօր տանջվել, չարչարվել, մեծ թվով գումարներ են ծախսել և ահա հասել է օրը, որ երկու կոպեկ գումար պիտի վաստակեն, որը իրենց չարչաչանքի դեմ պարզապես ոչինչ է, ոռոգման ջուր չեն տալիս, որ բույսը խմի: Հետո էլ ասում են, թե գյուղացիները բույսը դեղամիջոցներով են հասունացնում, փոխարենը իրենք արտասահմանից՝ Պարսկաստանից, Թուրքիայից և այլ պետություններից բերել են ներարկած, հատուկ միջոցներով կարմրեցրած լոլիկները, լցրել են շուկաները, արդյունքում գյուղացու ապրանքը չնչին գին է ունենում, իսկ մնացած ամեն ինչի գները գնալով բարձրացնում են և չեն կշտանում, ամենքը միայն իր գրպանի մասին են մտածում, հետո էլ ասում են՝ ինչու են հեռանում երկրից: Սա պետություն չէ, էստեղ արդեն գոյատևելն է անհնար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել