
О созданной Теодором Рейнаком вилле Керилос на русском здесь.
Ֆրանսիայում՝ Բոլյո-սյուղ-Մեղ (Beaulieu-sur-Mer) քաղաքի շրջակայքում, Մրջյունների ծովածոցի մեջ խրված փոքրիկ հրվանդանի ծայրին գտնվում է Կերիլոս վիլլան, որը պատկանոմ է Ֆրանսիայի Գեղարվեստի Ակադեմիային: Այս վիլլան անտիկ արվեստին սիրահարված մի մարդու կյանքի գործն է: Հայտնի հնագետ և պատմաբան (մասնավորապես, նրան է պատկանում «Mithridate Eupator, roi de Pont» ուսումնասիրությունը) Թեոդոր Ռեյնակը (Théodore Reinach) XIX դարում Ֆրանսիայում քաջ հայտնի հարուստ բանկիրների ընտանիքի անդամներից մեկն էր: Ռեյնակը տարված էր Ք.ա. II դարում Դելոս կղզու վրա գտնվող հույն ազնվականների պալատի վերաստեղծման գաղափարով և իր վիլլայի կառուցումը վստահեց ճարտարապետ Էմանուիլ Պոնտրեմոլիին: Վիլլան կոչեցին «Կերիլոս»` ծովային ծիծեռնակի անունով, որի հետ հանդիպումն, ըստ հունական առասպելաբանության, լավ նախանշան է:
Վիլլայի կառուցումն ավարտվեց 1908 թվականին: Կարրարյան մարմար, ծիածանաքար, փղոսկր, բրոնզ` ահա նյութերի ոչ ամբողջական ցուցակը, որոնք օգտագործվել են վիլլան կառուցելիս: Վիլլայի ինտերիերները նմանեցված են անտիկ բնակելի տների ինտերիերներին: Պատերը ծածկված են որմնանկարներով, հատակները` խճանկարներով: Վիլլայում կան թե՛ անտիկ արվեստի նմուշների փայլուն ընդօրինակություններ, թե՛ Ք.ա. IV-I դդ հին հունական արվեստի բնօրինակներ` քանդակներ, խճանկարներ, խեցեղեն: Վիլլայի խճանկարները անտիկ խճանկարների պատճեններն են, իսկ կահույքը նախագծել է ինքը Ռեյնակը` օգտագործելով անտիկ կահույքի մեզ հասած նկարագրությունները: 1966 թվականին վիլլան փոխանցվեց Ֆրանսիայի Գեղարվեստի Ակադեմիային, վերածվեց պատմական հուշարձանի և իր դռները բացեց այցելուների առջև:
Պատերից մեկի վրա փորագրված է.
«C՛est ici qu՛en compagnie des orateurs, des savants, et des poètes grecs, je me ménage une retraite paisible dans l՛immortelle beauté»
«Այստեղ` հույն ճարտախոսների, գիտնականների և քնարերգուների ընկերակցությամբ, անմահ գեղեցկության մեջ ես պատրաստվում եմ դիմավորել տանջալից ծերությունը»:
Ահա այսպիսի տեսք ունի վիլլան.
Պատշգամներից մեկը
Ռեյնակի զբոսանքների ամենասիրած վայրը` բակը, կառուցված է պերիստիլի (περίστuλος; շնորհակալ կլինեմ, եթե հայերեն համարժեքը հուշեք) տեսքով և բոլոր կողմերից շրջապատված է սյուներով:
Գրադարանը
Պատերից մեկը ծածկված է պահարաններով, որտեղ գտնվում են անտիկ արվեստի նմուշները, ինչպես բնօրինակները, այնպես էլ լավագույն թանգարաններում պահվող ստեղծագործությունների կրկնօրինակները:
Անդրոնը` տղամարդկանց խոսակցությունների համար նախատեսված սրահը
Տիկին Ռեյնակի ննջարանը, որը նվիրված է Հերային` Զևսի կնոջը
Պարոն Ռեյնակի ննջարանը` նվիրված Էրոտին, պատերին` Դիոնիսոս աստծուն և նրա շքախումբը պատկերող խճանկարն է:
Ճաշասրահը կամ տրիկլինիումը (հիմքում լատ. klinē - բազմոց բառն է); բազմոցները տեղադրված են պայտաձև, ինչպես անտիկ ժամանակներում:
Տրիկլինիումի որմնանկարները և հարուստ ձևավորված առաստաղը
Տիկին Ռեյնակի լողասենյակը
Լոգարանը կերտված է կարրարյան մարմարի ամբողջական կտորից
Պարոն Ռեյնակի լողասենյակը
Ավելի մանրամասն
Այգին
Վիլլա Կերիլոսի լուսանկարներն այստեղից և այստեղից: