Ցավալիորեն պետք է փաստել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն իր տեսակի մեջ կարելի է ասել եզակի է հենց միայն նրանով, որ խորը գիտակցությամբ է մոտեցել իր գլխավորած հաստատությունում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպին և զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Գոնե ինձ համար, միջադեպի հետ կապված մի շարք հանգամանքներ դեռ պարզ չեն, սակայն ակնհայտ է, որ ինստիտուտի պետը, պաշտոնից ազատվելու մասին դիմում ներկայացնելով, գոնե իրենից կախված նվազագույն քայլը (բարոյական) կատարել է: Իհարկե, կարևոր է միջադեպի ողջ «կծիկի» բացահայտումը, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ մարդիկ այնքան են «կառչած իրենց պաշտոններին», որ նույնիսկ բարոյական քայլի գնալը որպես այդպիսին եզակի երևույթ է դիտվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/516589621739894?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



