
Մասոնականությունը հասարակությանն ամենից շատ հետաքրքրող փակ կառույցներից է, որի մասին մենք այնքան էլ շատ տեղեկատվություն չունենք: Ինչի՞ մասին են լռում մասոնական գաղտնի կազմակերպության անդամները, և ովքե՞ր են նրանք: Ինչո՞ւ է նրանց գործողությունը միշտ պատված գաղտնիքով: Եվ ամենագլխավորը` արդյոք ճի՞շտ է, որ նրանք վերահսկում են ամբողջ աշխարհը:
Իրենք` մասոնները, պնդում են, որ իրենց արգելված է զբաղվել քաղաքականությամբ, քննարկել իշխանությունների որոշումները և փորձել փոխել հասարակական կառուցվածքը: Նրանք միայն պայքարում են հավասարության, արդարության, մարդկանց հոգևոր զարգացման համար:
Հնարավոր է, որ դա այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ են մասոնների օթյակներում տարբեր ժամանակներում հավաքվել բազմաթիվ ազդեցիկ և հարուստ մարդիկ: Ամենաազդեցիկներից են` ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը, հայտնի ավտոարտադրող Հենրի Ֆորդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, նավթային մագնատ Ալֆրեդ Նոբելը և շատ ուրիշներ: Արդյո՞ք նրանց բոլորին մտահոգել է մարդկանց հոգևոր զարգացվածությունը, թե՞ իրականում մասոնական օթյակները ստվերային համաշխարհային կառավարություն են, որը ղեկավարում է աշխարհը: Եթե դա այդպես է, ապա ի՞նչ որոշումներ է այն կայացնում և ինչի՞ վրա կարող է ազդել:
Այժմ ավելի հաճախ են հնչում փորձագետների կարծիքներ այն մասին, որ բոլոր երկրներում իշխանությունների ընտրությունների ելքը որոշում են ոչ թե քվեաթերթիկները, այլ գաղտնի հասարակության անդամները: Ովքե՞ր են մասոնները, և ինչո՞ւ ճակատագրական քաղաքական շատ որոշումներ կայացնում են մի խումբ մարդիկ, որոնք համատեղելիությամբ մասոնական կազմակերպությունների անդամներ են, ընդ որում` նման ազդեցիկ մարդկանց թիվն ամենաշատը ԱՄՆ-ում է. այս երկրի շատ նախագահներ և փոխնախագահներ եղել են մասոններ կամ գաղտնի կապ են պահպանել նրանց հետ: Միակ նախագահը, որը մարտահրավեր նետեց նրանց, սպանվեց:
«Մեզ շրջապատում է անողոք դավադրության աշխարհը, որն իր ազդեցության ոլորտն ընդլայնելու համար հենվում է գաղտնի միջոցների և ահաբեկելու վրա: Այդ համակարգն ունի մարդկային և նյութական հսկայական միջոցներ, նրանց գործունեությունը գաղտնի է և քողարկված»,- սա Ջոն Քենեդիի խոսքն է` «Ուղերձ մարդկությանը» կոչվող ելույթում, որն այդպես էլ չի ցուցադրվել հեռուստատեսությամբ և չի հրապարակվել զանգվածային տեղեկատվության միջոցներում:
Իր կարճ ուղերձում ԱՄՆ նախագահը խոսել է գաղտնի կազմակերպությունների դեմ պայքար սկսելու մասին, որոնք ցանկանում են ոչնչացնել ազատ աշխարհը, հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Այս ուղերձին հավանաբար ոչ մեկը երբեք ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ մեկ փաստ. ուղիղ տասն օր անց Ջոն Քենեդին սպանվեց: Միգուցե դա հերթական համընկնում է, սակայն որոշ փորձագետներ համոզված են, որ նախագահին սպանել են մասոնների հրամանով:
Մասոնների ամենագլխավոր էությունը անտեսանելի հրամանատարների սկզբունքն է, որին առանց հակաճառության հպատակվելու երդում է տալիս ցանկացած մասոն, այլ խոսքերով` հիերարխիայի ցանկացած աստիճանում մասոնը երբեք ճշգրիտ չգիտի, թե ինքը կառավարման որ մակարդակում է գտնվում: Նրան միայն հայտնի է` ով է իրենից մեկ մակարդակ ցածր, ով` բարձր:
Մասոնական օթյակների առաջին աստիճաններում համաշխարհային դավադրությունների մասին խոսք չի կարող լինել, իսկ նորընտիր մասոններին նման պատմությունները հեքիաթներ են թվում, նրանք չեն կռահում, թե ինչպիսին է մասոնական կառավարության իսկական կառուցվածքը, ղեկավարներն էլ նրանց ասում են, որ իրենք ունեն սեփական դերակատարում և ազնիվ նպատակ:
Մասոնների գործողությունների թվում կան նաև մեկ-երկու դրական շտրիխներ. դա անհնար է հերքել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մասոնականության ստորին աստիճաններին հայտնվում են տաղանդավոր մարդիկ, որոնք ցանկանում են իրագործել իրենց գաղափարները: Օրինակ` մարդու իրավունքների գաղափարը ձևակերպել են մասոնները: Ցավոք, այժմ նրանք այն կիրառում են աշխարհի երկրների ներքին գործերին միջամտելու և համընդհանուր խաբեության համար:
Մասոններն իրենց դասում են էլիտային, իսկ մնացածներին համարում են անգետների ամբոխ, սակայն գործնականում նրանք մարդիկ են, որոնց հիմարեցնում են: Մասոնները միշտ գտնվում են սուտ գիտելիքների շրջագծում, հիմարների դերում: Զուր չեն ասում, որ նրանց գերագույն առաջնորդը` Լյուցիֆերը, ստի և կեղծիքի հայրն է:
Մասոնականության բարձր մակարդակներում գտնվողների համար ստորին մակարդակներում կանգնածները ամբոխ են, դրա հետ մեկտեղ` իրենք ավելի բարձր կանգնածների համար ևս չլուսավորված հիմարներ են: Այդպես էլ կառավարում է սատանան` անսահման ստի օգնությամբ, գիտակցության վրա ազդելով, ստի և բռնության միջոցով` նույնիսկ իրեն ծառայողների հանդեպ: Փորձագետների գնահատմամբ` մասոնների 90%-ը գրեթե ոչ մի պատկերացում չունի իրենց ղեկավարների քաղաքական խաղերի վերաբերյալ, որոնք հավանական է մեզ վրա փորձարկում են իրենց հոգեմետ զենքը:
Եկեղեցին մասոնների մասին ասում է. «Նրանք գաղտնի կազմակերպություն են, որոնց խնդիրը երկրի վրա սատանային գահ բարձրացնելն է, երկրպագում են նրան գիտակցաբար` երկրի վրա նրա նպատակները սերմանելու համար: Մնացած մարդկանց, որոնք գտնվում են մասոնականության շուրջ, նրանք պահում են մոլորության մեջ` իբրև թե իրենք երկրպագում են իսկական Աստծուն, իրականում դա այդպես չէ: Դրանք մարդիկ են, որոնք գիտակցաբար ծառայում են սատանայական ուժերին, և նրանց բոլոր խորհրդանիշները, նախագծերը այսօր կյանքի են կոչվում: Այժմ շնորհիվ ամերիկյան մեքենայի նրանք փորձում են կործանել իսլամը, ամբողջ արևելքը: Իսլամական բոլոր կայուն երկրները նրանք ապակայունացնում են` իսլամում քաոս սերմանելու համար, որից հետո միմյանց դեմ կհանեն քրիստոնյաներին և մուսուլմաններին, կհրահրեն երրորդ համաշխարհային պատերազմ, գահ կբարձրացնեն սատանային, որին կներկայացնեն որպես Աստված, և կարտաբերեն աստվածանարգ խոսքեր»:
1in.am
ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ