Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ

Սթափ ուղեղ ունեցող մարդիկ, բացատրեք ինձ, խնդրում եմ, թե ինչպե՞ս կարող է օրենքի կոպիտ խախտում թույլ տված մարդը շարունակել պաշտոնավարել: Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ճանաչողներ, խնդրում եմ՝ ինձ ասեք, ինչպե՞ս բացատրել այդ մարդուն, որ Գյումրու կադաստրի պետը քրեական հանցանք է կատարել և մեղմ ասած դրան պետք է գործից հանել: Պատկերացնո՞ւմ եք, հարգելի ժողովուրդ, Գյումրու կադաստրի պետը, օրենքի կոպիտ խախտում իրականացնելով, համայնքին պատկանող տարածքի գործառնական նշանակություն է փոխել՝ ըստ էության «նվիրելով» այդ տարածքը այլ անձի: Ո՞ՆՑ Է ՊԵՏՔ ԱՇԽԱՏԵլ, ո՞վ է լինելու օրենք պահողը: Ո՞նց անենք, որ արդարություն լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել