
Վաղուց ժամանակն է, որ մեր երկրում պետական բարձր պաշտոնյաները և առհասարակ պետական չինովնիկներն իրենց գործած ապօրինությունների, ֆինանսական չարաշահումների համար հանցակազմի առկայության դեպքում պատասխան տան քրեական օրենսգրքի համաձայն, ոչ թե բավարարվեն միայն պաշտոնից ազատելով: Գաղտնիք չէ, որ պաշտոնյաների մեծ մասը սեփական բիզնեսն ունի, թեպետ օրենքով դա արգելված է, այդ իսկ պատճառով որպես սեփականատեր գրանցել են զոքանչներին կամ Brabus-ի սինդրոմով տառապող որդիներին: Բավարարվեք էդքանով, մի թալանեք պետական բյուջեն: Մեր երկրի բյուջեն շատ համեստ է, խոշոր էլ լիներ, միևնույնն է, ոչ ոք իրավունք չունի անխնա լափելու այն: Նմաններին, զբաղեցրած պաշտոնից ազատելուց զատ, պետք է պատժել օրենքի ամբողջ խստությամբ, որպեսզի նաև դաս լինի մյուսների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/427427510689326?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել