Սկսենք մեր կինոինդուստրիայի ... չէ՝ ներողություն... սերիալաինդուստրիայի «զարգացման» մասին խոսել... Շատերս ենք հետաքրքրությունից դրդված դիտել մեր «մակարդակով» և ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐՈՎ լցոնած սերիալները: Մեր հեռուստատեսությունը իր «րեյտինգը» պահում է անմակարդակ սերիալներով և պատվիրված լրատվությամբ... Հիմա անդրադառնամ շատ քննարկվող և քննարկման առարկա դարձած մեր «սերիալների» այսպես կոչված լեքսիկոնին, որը աղտոտում և աղավաղում է մեր առօրյան, էժանագին ժարգոնով և բացի զենք բռնելու դասերից չեմ կարծում, որ ինչ-որ բան է սովորեցնում... Եկեք համեմատականներ անցկացնենք արտասահմանյան շատ ու շատ հեռուստասերիալների հետ... որոնք համենայն դեպս ունեն քիչ թե շատ դաստիարակչական բնույթ: Կան շատ պատմական հեռուստասերիալներ, որոնք ինքս եմ դիտել և ապշած եմ... Օրինակ՝ «Լեգենդ Վիլհելմ Տելլի մասին», «Դաե Ջո Յոունգ» և այլն... Թվարկածներս տարբեր երկրների արտադրանքներ են ... որտեղ նրանք ներկայացնում են իրենց մշակույթը, լեգենդները, հզոր արքաներին, պատմությունը... Իրենց ազգն են պրոպագանդում... Իսկ սերիալները լավագույն պրոպագանդան են, բայց մեր սերիալներում նողկանք առաջացնող մաֆիայի հաստափոր «կլանների» կռիվ է և ինչ-որ սիրո պատմություն ... որտեղ պարտադիր մեկը բանտ է ընկնում, իսկ մյուս բոլոր սերիալի հերոսները պաշտում են հայհոյել և կոտրում են ՀԱՅ տղամարդու կերպարը... Մի՞թե հայ տամարդը կնոջը կասի՝ «աղջի, վեր ընգի ավտոն, ռադդ քաշի»... Հիմա շատերը կսկեն գովել իրենց պաշտելի «դերասաններին»... Մհեր Մկրտչյանը տեսներ նրանց խաղը և մատուցածը ... երկրորդ անգամ կվախճանվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել