
90 ականների վերջերին, երբ «բաբամներն» ու պարսիկները գրավեցին Երևանը, մեզ նույնպես բախտ վիճակվեց շփում ունենալ նրանց հետ, և բարեբախտաբար այն ջիգիթը, որը «պատահեց» մեզ, ազգությամբ հայ էր:
Երիտասարդական մետրոյի տարածքում զբոսնելիս մի ամլիկ գառան դեմքով այրը մոտեցավ մեզ, կցկտուր հայերենով առաջարկեց լուսանկարել, իսկ մենք էլ միամիտ ու պարզամիտ համաձայնությամբ շարվեցինք իրար կողքի, քրքջալով ու չտեսությամբ ենթարկվեցինք, և Ա ջիգիթը անմահացրեց մեզ և տվեց իր հեռախոսահամարը, որպեսզի օրեր անց հանձնի նկարները:
Տուն գնալիս մի լավ ծիծաղեցինք մեր արածի վրա, բայց հետո գիտակցեցինք, որ ավելի հիմար արարք, քան դա, հնարավոր չէր պատկերացնել: Բայց և այնպե հնարավոր չէր որևէ բան փոխել, ու մի քանի օր հետո զանգեցինք տրված համարով` պահանջելու նկարները:
Հեռախոսը վերցրեց մի այլ Բ ջիգիթ, և երբ խնդրեցինք Ա ջիգիթին, վերջինս ասաց, որ նրա հետ գործ չունենք, որովհետև նա ամուսնացած է: Ավելի ցնցող լուր չէր էլ կարելի սպասել:
Սակայն մենք հանդգնեցինք պնդել, որ մեզ նրանից ոչինչ հարկավոր չէ, այլ պարզապես վերցնել մի քանի նկար: Բ ջիգիթը բարեհամբույր գտնվեց և ասաց, որ անպայման կտեղեկացնի նրան:
Մի քանի օր անց զանգահարեցինք նորից, և վերը նշված անձնավորությունը օր և ժամ ասաց, ըստ որի Երիտասարդական մետրոյի մոտ վերջապես մենք կտեսնեինք ամուսնացած սփյուռքահային:
Երեք ընկերուհիներով լուրջ դեմքի արտահայտությամբ հանդիպեցինք նշանակված վայրում, Ա ջիգիթը առավել սիրալիր մեզ խնդրեց նստել մոտակա սրճարանում, որպեսզի վերջապես տա մեր այդքան սպասված նկարները:
Մենք էլ խելոք-խելոք ենթարկվեցինք նրան, որովհետև փաստի լրջության մեջ նախապես լավ խորացել էինք, քննարկել և ոչ մի կերպ չէինք ուզում նրա մոտ թողնել մեր նկարները:
«Բաբամը» 4 բաժակ սուրճ խնդրեց, և մինչ սուրճը կբերեին, պայուսակից հանեց մոտ 3-4 կգ պիստակով լի մի տոպրակ, դրեց սեղանին և առաջարկեց փորձել:
Մենք ամաչելով մի 2 հատիկ վերցրեցինք, սակայն ինչպես գիտենք պիստակի աղի լինելը ավելի է գրգռում ախորժակը, և մինչ սուրճը կբերեին, կցկտուր զրույցի շուրջ կիսեցինք տոպրակը: Ընթացքում նա տվեց մեր նկարները, մենք էլ քաղաքավարության զոհ գնալով մի քանի րոպե ևս երկարացրեցինք հանդիպումը` վերջացնելով սուրճը: Անտարբեր ու թմրած դեմքով հրաժեշտ տվեցինք մեր ազգակցին, որովհետև դառը սուրճի և աղի պիստակի տհաճ համադրությունը պահանջում էր մի քանի լիտր ջուր, որը տվյալ պահին այդ տարածքում սուր պակասուրդ ուներ...
Սակայն մենք հանդգնեցինք պնդել, որ մեզ նրանից ոչինչ հարկավոր չէ, այլ պարզապես վերցնել մի քանի նկար: Բ ջիգիթը բարեհամբույր գտնվեց և ասաց, որ անպայման կտեղեկացնի նրան:
Մի քանի օր անց զանգահարեցինք նորից, և վերը նշված անձնավորությունը օր և ժամ ասաց, ըստ որի Երիտասարդական մետրոյի մոտ վերջապես մենք կտեսնեինք ամուսնացած սփյուռքահային:
Երեք ընկերուհիներով լուրջ դեմքի արտահայտությամբ հանդիպեցինք նշանակված վայրում, Ա ջիգիթը առավել սիրալիր մեզ խնդրեց նստել մոտակա սրճարանում, որպեսզի վերջապես տա մեր այդքան սպասված նկարները:

«Բաբամը» 4 բաժակ սուրճ խնդրեց, և մինչ սուրճը կբերեին, պայուսակից հանեց մոտ 3-4 կգ պիստակով լի մի տոպրակ, դրեց սեղանին և առաջարկեց փորձել:
Մենք ամաչելով մի 2 հատիկ վերցրեցինք, սակայն ինչպես գիտենք պիստակի աղի լինելը ավելի է գրգռում ախորժակը, և մինչ սուրճը կբերեին, կցկտուր զրույցի շուրջ կիսեցինք տոպրակը: Ընթացքում նա տվեց մեր նկարները, մենք էլ քաղաքավարության զոհ գնալով մի քանի րոպե ևս երկարացրեցինք հանդիպումը` վերջացնելով սուրճը: Անտարբեր ու թմրած դեմքով հրաժեշտ տվեցինք մեր ազգակցին, որովհետև դառը սուրճի և աղի պիստակի տհաճ համադրությունը պահանջում էր մի քանի լիտր ջուր, որը տվյալ պահին այդ տարածքում սուր պակասուրդ ուներ...
Նյութի աղբյուր՝ http://hasmik-77.blogspot.com/2013/06/6.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել