Առաջարկում եմ Կասկադում «Erevan City» բացել: Ի՞նչ ա եղել որ: Քանի որ բոլոր մթերային խանութները դարդից փակվել են, տերերն էլ լքել են Հայաստանը, պարտադիր, կամավոր կերպով մեր քաղաքացիները սովորել են այս սուպերմարկետների ցանցին և իրենց ազատ ժամանակն էլ են սկսել այնտեղ անցկացնել. զբոսնում են... չիգիտես ինչեր անում, համենայն դեպս ինձ համար ծայրահեղ անհասկանալի է: Ինչու՞մն է բանը, ներկայացնեմ: Բոլորս էլ գիտենք, որ քաղաքի կենտրոնում գոյություն ունեն մեծ թվով սրճարաններ, ակումբներ, ռեստորաններ և իհարկե ըմպելիքներով լի սառնարաններ, որ նորից հաճախ ենք հանդիպում փողոցներում: Բայց արդյո՞ք նորմալ է, երբ քաղաքի կենտրոնում չկա ոչ մի խանութ, որտեղից պետք է գնես ոչ թե հագուստ, կոսմետիկա կամ լվացքի մեքենա, այլ այնպիսի բան, ինչը անհրաժեշտ է զբոսանքի դուրս եկած մարդուն: Ծիծաղելի է, բայց փաստ: Վաճառվում է ամեն ինչ, ինչը անհրաժեշտ չի այն մարդկանց, ովքեր ամեն օր դուրս են գալիս զբոսանքի այդ նույն փողոցներով և ամեն օր հանդիպում են նույն խնդրին: Հիմնականում դա նկատում են այն մարդիկ, ովքեր փոքրիկ երեխաների հետ են շրջում և երեխային ինչ որ մի բան է հարկավոր, բացի կոսմետիկայից, հագուստից և աքսեսուարներից: Մի խոսքով, քաղաք, որտեղ ապրում են գյուղից ժամանած էլիտար մարդիկ, և քաղաք, որտեղ Հյուսիսային պողոտայից այն կողմ կարող ես ժամերով շրջել, բայց մեկ է, այդպես էլ չես գտնի այն խանութը, որը վաղուց փակվել է և իր տեղը զիջել է նոր բրենդային հագուստների խանութին, ինչը և անչափ սիրված է քաղաքացիների կողմից, չնայած իրենց ահռելի փոքրիկ աշխատավարձերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել