1889թ. Օսմանյան կայսրությունում ձևավորվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, ով իբր ռեֆորմների ներքո կայսրության ներսում ստեղծելու էր բուրժուադեմոկրատական կարգեր... Կառույցը 1908-ին եվ 1909-ին վերջնականորեն Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի գլխավորությամբ և հայերի օգնությամբ հասավ իշխանության, և դրան հաջորդեցին 1909թ. Ադանայի ջարդերը... Հետագայում կարիք չեմ գտնում նշելու կոտորածների հաջորդականության մասին, որը նույն Ittihat ve terraki կուսակցության գլխավորությամբ սփռվել էր հայոց աշխարհի գլխին... Պատմությունը կրկնվում է. նորից գլուխ են բարձրացնում նույն Ittihat ve terraki կուսակցության իրավահաջորդ գաղափարակիրները, ովքեր ցեղասպան կուսակցապետերի՝ Թաելաթի, Էնվերի ու այլոց հետևորդներն են... Հիմա չեմ կարողանում հասկանալ Հայաստանի իբր ազատականներին, ովքեր հենց հիմա ֆեյսբուքյան իվենթներով մարդկանց են հավաքում և աջակցություն հայտնում ցեղասպանների հետևորդներին... Ի դեպ տվյալ Ittihat ve terraki կուսակցության աջակիցները հայաստանյան իբր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են... Ողբամ քեզ, ուրացում... Պատմությունը կրկնվում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել