
Էլեկտրականությունը չպիտի թանկանա, անգամ եթե գազը թանկացել է...
Եվ ասեմ ինչու...
ԱԷԿ-ը՝ ատոմակայանը, աշխատելով իր հզորությունների ոչ ամբողջ ծավալով, արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի 40%-ը, թեև ի վիճակի է արտադրել նաև մոտ 60%-ը։ Այդ էներգիայի ինքնարժեքը մոտ 8 դրամ է։ Հիդրոէլեկտրակայաններն արտադրում են էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը, իսկ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմում է մոտ 6 դրամ։ Մնացած 30%-ն արտադրում են Հրազդանի ու Երևանի ՋԷԿ-երը, որոնց տված էլեկտրաէներգիայի միջին արժեքը 24-26 դրամ է։ Հանրային ծառայությունների հանձնաժողովը հայտարարում է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է մոտ 7-8 դրամով, այսինքն՝ մոտ 30%։
Դե հիմա հաշվեք, թե իրականում ինչու չպիտի թանկանա էլեկտրաէներգիան...
Արտադրանքի ծավալի երեսուն տոկոսի՝ երեսուն տոկոսով թանկանալը ընդհանուր ինքնարժեքը կարող է ավելացնել շատ քիչ, քանի որ միայն ՋԷԿ-երի 24 դրամանոց հոսանքն է 7,2 դրամով թանկանում... Բայց չէ՞ որ դա արտադրանքի միայն 30%-ն է։ Եթե արտադրանքի ողջ ծավալի ինքնարժեքի մեջ այն կկազմի մոտ 2 դրամ։
Բացի այդ...
Հենց հիմա էլ էլեկտրաէներգիայի սակագինը ուռճացված է... Լինելով բնական մենաշնորհի տերը՝ բաշխիչ ցանցն իրավունք չունի եռակի ավել գնով վաճառել առաջին անհրաժեշտության այն ապրանքը, որն ինքը չի արտադրել...