Լրիվ հասկանում եմ Թուրքիայի ցուցարարներին պաշտպանել ցանկացողների մղումը` համերաշխություն հայտնել հարեւան երկրում ոչ դեմոկրատական, իսլամականացման հակված իշխանության դեմ պայքարողներին: Բայց ցուցարարներից շատերը խոսում են որպես Աթաթուրքի հետեւորդներ, իսկ Աթաթուրքը հակաիսլամիստ էր, բայց ոչ դեմոկրատ: Կոնկրետ մեր` հայերիս հետ կապված, Աթաթուրքի կողմնակից լինել նշանակում ա պնդել, որ Թուրքիայում բոլորը թուրք պետք ա լինեն (ինչի դեմ խոսելու համար էր հենց առաջին անգամ դատվել Հրանտ Դինքը): Էս հարցում եւ ընդհանրապես ազգերի հետ կապված հարցերում, Էրդողանի գլխավորած չափավոր իսլամականները շատ ավելի ընդունելի դիրքորոշում ունեն, քան քեմալական/ազգայնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել