
Եթե սպանություններ է տեղի ունենում սահմաններում կամ սահմանային զորամասերում, կարելի է այն վերագրել բարդ միջավայրի գործոններին, իսկ երբ սպանություն է տեղի ունենում ՀՀ Զինված ՈՒժերի էլիտա համարվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այն էլ կուրսանը սպանում է կուրսանտին, միայն մնում է վերջնականապես հիասթափվել և չհավատալ այլևս ոչ մի բանակաշինությանը գովերգող նորությունների։ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բանակի գովերգության ամենաշնորհալի մաեստրոն է, ում գրչի ու խոսքի ազդեցությամբ ենթարկվում ես այն հմայքներին և հավատում բանակի իդեալականացման միֆալոգիային։
Շուտով կստանանք պաշտոնական հայտարարություն ՊՆ-ի կողմից, տեսնենք այս անգամ ինչ մանիպուլիացիոն տեխնոլոգիա են օգտագործում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/575793465798979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել