PDb08jHpZkaRa8SaLzxs_tnԻնչ է նշանակում` հանցագործությունը բացահայտված է: Կամ ինչ է նշանակում եղբայրները կորցրին ինքնատիրապետումն ու սկսեցին անկանոն կրակ արձակել??? Միթե էդ գրողները չեն հասկանում, որը էս խմորը երկար ջուր կքաշի, ստեղ հանրահայտ մարզպետի ու ՊԲ սպայի միջև լուրջ տուրոդմփոցի հարց է, ոչ թե ինչ-որ անկապ դեմքերի թեթև քաշկռտուք, ոնց կարելի է նման անպատասխանատու հայտարարություններ անել???? 
Էդ երբվանից լրագրողները թույն դետեկտիվներ դարձան, որ հանցագործությունը դեռ չեղած ոստիկանությունից շուտ բացահայտեցին այն, պարզեցին ով է մեղավոր, "ճիշտ ու սխալ" որոշեցին ու հիմա էլ հանգիստ կարող են իրենց միսսիան կատարված համարել????
Վերջը որոշ լրատվամիջոցներ ու լրագրողները պետք է հասկանան, որ լրատվադաշտը ազատ, բայց ոչ անպատասխանատու ու խելքին փչած խոսքերի արտահայտման հարթակ է, որ ով ինչ ուզի առանց պատասխանատվություն զգալու արտահայտի!!!

Հերիք է ձեզ ամենակարող ու ամեն ինչից տեղյակ դետեկտիվների կամ "իտոգ տվող" գողականների տեղ դնեք ու որոշեք ով ա ճիշտ, ով սխալ: Ձեր գործը իրադարձությունները հնարավորինս օբյեկտիվ, անկողմնակալ ու չեզոք դիրքերից լուսաբանելն է, ոչ թե "հանցագործություն բացահայտելը" կամ մասնակիցների վերաբերյալ որկումներ տալը:

Ի վերջո, դուք լրագրող եք, թե գողական??????

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել