
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հակակառավարական ցույցերի ժամանակ մի երիտասարդ վիրավորվել է իսկական փամփուշտից, փոխանցում է ԴեմոքրաթՀաբերը:
Ըստ աղբյուրի` երիտասարդի վրա կրակ են բացել ոստիկանները: Այսպիսով, նրանք օգտագործել են ոչ թե պլաստիկ կամ ռետինե փամփուշտ, այլ իսկական փամփուշտ:
Երիտասարդը գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք նաև, որ կեսօրի դրությամբ իրավիճակը շարունակում է համեմատաբար հանդարտ մնալ, սակայն տեղային բախումներ արձանագրվում են: Սպասվում է, որ երեկոյան մոտ ցուցարարները կրկին փողոց դուրս կգան:
Նշենք, որ բողոքի ակցիայի համար առիթ էր դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից: Սկիզբ առած բողոքի ակցիաները վերածվել են հզոր հակակառավարական ցույցերի, որոնք տարածվել են երկրի ողջ տարածքով: