Հայ պայքարիստներն աջակցություն են հայտնում իրենց թուրք կոլեգաներին։ Նույնիսկ event են ստեղծել։ Մեկն էլ գրել է. «Երանի այն հայ մանուկներին, ովքեր ցեղասպանության ժամանակ մնացին թուրքերի մոտ ... մեծացան <ազատի ոգով>» և 22 հոգի այդ գրածին հավանություն են տվել։ 

Իսկ ովքե՞ր են այսօր թուրք պայքարիստները։ Առաջին հերթին դա ներկա իշխանությանն ընդդիմադիր քեմալականներն են։ Նույն այն քեմալականները, որոնք մի քանի անգամ ռազմական հեղաշրջումներ են արել, նույն այն քեմալականները, որոնք արգելում էին թուրքերենից բացի որևէ այլ լեզու օգտագործել, նույն «գորշ գայլերն» են, նույն Հրանտ Դինքին սպանողները և այլն, և այլն։

Հայ մարդ, դու ի՞նչ աստիճանի անուղեղ հավ պիտի լինես, որ այդ մարդկանց գովքը երգես այսօր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել