Բացահայտվել է մի աննախադեպ սկանդալ, Տիգրան Սարգսյան-Նավասարդ Կճոյան տանդեմի կողմից իրականացված ֆինանսական-կոռուպցիոն խայտառակությունը բացառիկ է մեր երկրի պատմության մեջ... Մինչդեռ երկրի նախագահը, գլխավոր դատախազը լռում են... Լռում է Ազգային ժողովը... Արդյո"ք այսքանից հետո մեր դատախազությունն իրավունք ունի գործ հարուցելու ամենասովորական գրպանահատի կամ ինչ-որ մեկի պարանոցից ոսկե շղթա թռցրած մեկի դեմ... Կարծում եմ` չունի, որովհետև մեծագույն հանցագործության նկատմամբ լռություն է պահպանվում: Չգիտեմ, իրավապահներն` ինչպես, բայց ինձ համար այլևս Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը հանցագործներ են... Թող դատախազությունն ու դատարանն այլ բան ապացուցեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել