Հանրապետականներն այս քարոզարշավում այն մահապարտների կարգավիճակում են, որ իրենց հետ պայթեցնում են զոհերին: Իրենք գիտեն, որ փրկվելու շանս չունեն ու իրենց հետ ուզում են կործանել նոր իշխանությանը: Այս «ահաբեկչության» մեջ նրանց ոչ մի հաջողության շանս չտալու համար պետք չէ դեբատների ուղարկել քաղաքական փորձառություն չունեցող անձանց:

Ես միայն դրական են վերաբերվում, երբ քաղաքացիական պայքարում ակտիվություն ցուցաբերած աղջիկներն ու տղաները փորձում են իրենց ուժերը քաղաքականության մեջ, համոզված եմ, որ նրանց մասնագիտական գիտելիքները կարող են օգտակար լինել առանձին ոլորտներում, բայց քաղաքական հասունության մակարդակի հասնելու համար ճանապարհ է պետք անցնել, ժամանակից շուտ պետք չէ դերակատարություն վերցնել կամ հանձնարարել, որին ակնհայտորեն չեն ձգելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել