Մի սուպերմարկետի դեմ լինելու համար տեսնում ե՞ք ինչ բախումներ են տեղի ունենում:Դա այն բանից չէ,որ թուրքի ինտելեկտուալ մակարդակը բարձր է, այլ, որ «հացի խնդիր» չունեն լուծելու, բոլոր խնդիրները կարողանում են լուծել ու հերթը հասնում է հիմնարար ազատություններին:
Իսկ Հայաստանում գազի գինը կրկնակի և ավել թանկացնում են, 100 հոգի է ցույց անում, որ օլիգարխը որտեղ ինչ ուզում կառուցում է, կամ չենք անում կամ մի 30 հոգի առավելագույնը, պատմամշակութային արժեքները դառնում են սուպերմարկետ՝ մարդիկ կան` նույնիսկ ուրախանում են, որ իրենց տանը մոտիկ սուպերմարկետ է բացվում: Ինչ որ զանգվածային ակցիա անց կացնելիս էլ այդ մշակույթը այնքան թերզարգացած է, որ համարյա ոչ մի անգամ չի ծառայում նպատակին:
Թուրքիայի վարչապետը ամենայն հավանականությամբ հրաժարական կտա էդպիսի բանի համար. մեր երկրում վարչապետը միայն հանուն «հարազատ կուսակցության» ընտրություններում «վիզ չդնելու» համար կարող է հրաժարական տալ: 
Սոված ժողովուրդը չի մտածում հիմնարար ազատությունների մասին. պարզ ճշմարտություն, որն ընկած է մեր մեր քաղաքականության հիմքում: Ու այս քաղաքականությունը միշտ էլ օգտագործվել է մեր նորանկախ հանրապետության անխտիր բոլոր կառավարիչների կողմից: 
Մի ժամանակ այս երևույթը հակափաստարկվում էր մեր պետության տարիքով, նոր հասարակարգի անցնելու բարդություններով, սակայն հիմա դա էլ արդեն չի կարող հակափաստարկ հանդիսանալ. մեր պետության «տարիքակից» մյուս հետխորհրդային երկրներն արդեն վաղուց «մեծացել» են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել