Գորիսում  սպանվել է քաղաքում հայտնի Բուդաղյան եղբայրներից մեկը, գնդապետ Բուդաղյանը ծայրահեղ ծանր վիճակում էNRNAK.com-ին հայտնի է դարձավ, որ Գորիս քաղաքի շենքերից մեկի մուտքի առաջ գնդակահարվել են Բուդաղյան եղբայրները:   Կայքը մանրամասնում է, որ Բուդաղյաններից մեկը հանդիսանում է Գորիսի գնդի նախկին հրամանատարը, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը Գորիսի քաղաքապետի թեկնածուն էր, ով մահացել է հիվանդանոցում:   Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Մանրամասները ճշտվում են:   Լուսանկարում Գնդապետ Արտակ Բուդաղյանն է, ով ամիսներ առաջ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է եղել:   Մանրամասները ճշտվում են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել