Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այն առաջին անգամ նշվել է  1950թ.-ին։ Հունիսի  1-ին Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն երեխաների համար:

Իսկ թե ինչպե՞ս են հունիսի մեկը իրենց երեխաների համար տոն դարձնելու հայտնի մայրիկները, պարզեց  ArmStar.am-ը:

Երկու աղջիկներ մայր, մոդել, հաղորդավարուհի Իրինա Թովմասյանն այսօր ավելի ուշադիր է լինելու իր երկու բալիկների նկատմամբ.«Սա իմ փոքրիկի`Ալինայի,  առաջին հունիսի մեկն է: Առավոտվանից մենք նրան շատ պաչպչեցինք, շնորհավորեցինք, ու որոշեցինք գնալ մի քանի բան գնել նրա համար»: Իսկ մեծ աղջկա հետ մի փոքր այլ է.«Ես նրա հետ ավելի ակտիվ եմ, նա փոքրուց պարում է, արդեն սկսել է նաև երգել ու անընդհատ տարբեր համերգների է լինում, թե բարեգործական, թե իրենց պարի խմբով», - ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց Իրինան:

Իրինան շատ է սիրում բոլոր տոն օրերին նվերներ նվիրել, այս օրն էլ բացառություն չի լինի.<<Ես միշտ այնպես եմ փորձում անել, որ շատ ուրախ ու հիշարժան անցնի օրը ու բնականաբար Մեգիին` մեծ աղջիկս, ստանում է նվերներ>>:  Հունիսի 1-ին Իրինան հաճախ ներում է  փոքրիկների <<փոքրիկ>> չարաճճիությունները. <<Իհարկե ոչ բոլորը, բայց  ինչ- որ չափով իրենց համար առավելություններով օր է լինում >>: Իրինայի ընտանիքում շատ հիշարժան կլինի այս հունիսի մեկը. <<Եթե ինձ հարցնեիք վաղը, թե որ հունիսի մեկն է մեր ընտանիքում ամենահիշարժանը, ես կասեի այս մեկը, որովհետև մեծ աղջիկս արդեն քույրի ունի, ով միշտ ներկա է լինում նրա բոլոր համերգներին>>,-նշեց Իրինան: Իսկ օրը որոշել են անցկացնել մանկական զբոսայգիներում:

 Հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը որոշել է իր դստեր` Միլայի հետ օրն անցկացնել խաղահրապարակներում.<<Ես նաև նվերներ եմ անում իմ աղջկան, չնայած, որ նա դեռ փոքր է ու չի հասկանում, որ այսօր նրա օրն է>>:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել