Իդեալական հեղեղատար համակարգ ստեղծելու համար Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է, ըստ իրենց, 3-4 մլրդ դրամ: Չգիտեմ, թե որքան իդեալական կլինի այդ համակարգը նման գումար ներդնելու դեպքում, բայց որ մի քանի տարի առաջ բնապահպանները զգուշացնում էին, որ լուրջ անձրևների դեպքում քաղաքում լուրջ տրանսպորտային խնդիրներ կծագեն, դա բանի տեղ չդրվեց: Իսկ նորմալ երկրներում շատ վաղուց որևէ խնդիր լուծելու կամ ինչ-որ բան փոխելու դեպքում առաջին հերթին հավաքում և լսում են մասնագետներին: Մեզանում, իհարկե, ամեն բան ուրիշ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել