
Ահագին նոր թարգմանություններ տեսա էն օրը:
Միլլեր «Խեցգետնի արևադարձը», Օրվել «1984»... Ճիշտ է, եթե բնագրի լեզուն գիտես, նախընտրելի է էդ լեզվով կարդալը, բայց հաստատ կգնեմ հայերենները, թեկուզ հանուն գաղափարի՝ նորից սկսել են հայերեն թարգմանել համաշխարհային գրականությունը:
Վերցրի Ֆոլքներ «Շառաչ և ցասում» ու Կորտասար «Պատմվածքներ»:
Նաև Գուրգեն Մահարու նոր լույս տեսած «Չարենց-Նամե»-ն՝ հիշողություններ Չարենցի մասին: Լրացված ու ավելի ամբողջական տարբերակով:
Էս էլ էն օրը փողոցում տեսա:
Ի դեպ, ինչ-որ մեկը գիտի՝ ո՞ւր են տեղափոխել Երիտասարդականի անցումի գրավաճառներին:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/641999.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել