Ստամբուլ

Ստամբուլում և Թուրքիայի ողջ տարածքով շարունակվում են հակակառավարական հզոր ակցիայի վերացված ցույցերը:

Ըստ «Թվիթերի» օգտատերերի տարածած տեղեկությունների` այժմ Թուրքիայի որոշ շրջաններում արգելափակված են «Ֆեյսբուքն» ու «Թվիթերը»:

Այժմ ցուցարարները փորձում են հավաքվել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, սակայն ոստիկանական կոշտ հակազդեցության են արժանանում:

Տեղեկություններ կան, որ ոստիկանները սկսել են արցունքաբեր գազ տարածել ուղղաթիռներով:

Թուրքական հայտնի լրատվամիջոցները շարունակում են կցկտուր տեղեկություններ հաղորդել և հիմնական զարգացումների հնարավոր է ծանոթանալ սոցիալական ցանցերից, հատկապես «Թվիթերից»:

Ըստ վերջին տվյալների` ձերբակալվածների թիվն անցնում է հարյուրը: Ավելի վաղ նշվում էր 4 սպանվածի և 400 վիրավորի մասին:

Նշենք, որ բողոքի ակցիայի համար առիթ էին դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել