
Ֆեյսբուքայն հայտնի օգտատերերը շնորհավորում են մանուկներին տոնի կապակցությամբ, ոմանք էլ տեղադրում են իրենց մանկական լուսանկարները:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը իր երկու գանձերի` Անուլիկի և Վալերիի գլխավորությամբ շնորհավորում է մանուկների տոնը. «Դուք մեր երջանկությունն եք: Մեր ապագան, մեր հույսն ու հավատը: Ուզում եմ, որ յուրաքանչյուր երեխա ապրի իր ընտանիքում ու զգա իր ծնողների և հարազատների քնքշանքը: Աստված թող միշտ պահապան լինի ձեզ, սիրելի փոքրիկներ, ես ձեզ անսահման սիրում եմ»:
«Հենրիիս` բալիկիս գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր բալիկների պաշտպանության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ՝ ամբողջ աշխարհի բալիկները լինեն առողջ և երջանիկ, ցանկանում եմ անհոգ մանկություն, խաղաղ և կապույտ երկինք:
Նրանք են մեր երկրի վաղվա տերերը, պահենք և փայփայենք նրանց:
Աստված ձեզ պահապան...
Սիրով ձեր` Նունե»,-գրում է Նունե Եսայանը:
Շարունակությունն՝ այստեղ