Սիրելի´ փոքրիկներ,
Ամբողջ աշխարհի հետ մայրաքաղաք Երևանն էլ է այսօր նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր, առավել քան տարվա բոլոր մյուս օրերին, մեր ուշադրությունը սևեռված է ձեզ վրա և բոլորիս ցանկությունն է ձեզ առանձնակի ուրախություն պարգևելը:  
Երևանի քաղաքապետարանը ևս արել է հնարավորը, որ ձեր այս օրն առավել հաճելի ու հիշարժան դարձնի: 
Եվ այսօր, ինչպես երևանցի, այնպես էլ աշխարհի բոլոր երեխաներին ի սրտե մաղթում եմ խաղաղ ու անհոգ մանկություն: Ուզում եմ, որ դուք, սիրելի փոքրիկներ, մեծանաք առողջ ու արդարացնեք ձեր ծնողների բոլոր հույսերը: Մենք՝ մեծերս, ամեն ինչ անում ենք ՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը, երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու ձեր իրավունքը, քանզի դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:
Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձե´ր քաղաքն է, ու դո´ւք եք նրա վաղվա տերը:
Կապույտ երկինք, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել