
Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանը մանուկների տոնի կապակցությամբ համերգ էր կազմակերպել, որը սակայն վատ ավարտ ունեցավ: Այն պահին, երբ հարթակում երեխաներին զվարճացնում էին ծաղրածուները, քամին պոկեց փակցված բոլոր պաստառները, որոնք փայտերով ամրացված տախտակներ էին: Դրանք ընկան հավաքվածների վրա: Հաշված վայրկյանների ընթացքում հրապարակ եկավ շտապօգնության մեքենան, և նրանք, ովքեր վնասվել էին, շտապօգնության մեքենայով հեռացան:
Այս միջադեպից հետո Ազատության հրապարակի համերգն ավարտվեց: Կազմակերպիչները փորձում են մաքրել հրապարակը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_188214.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել