
1992-ին Րաֆֆին Թուրքիայում խոսեց հայկական ցեղասպանության մասին, և քանի որ այն չէր համադրվում երկրի նախագահի արտաքին քաղաքական կուրսին, ապա պաշտոնաթող եղավ: Մեկ-երկու օր առաջ Մինսկում ՀՀ վարչապետը խոսել է Մաքսային միություն մտնելու առումով խնդիրների բացակայության մասին, թեև գործող նախագահն ավելի վաղ ասել էր, որ մեզ այնտեղ չեն սպասում: Կարծում եմ, որ Սարգսյան Տիգրանը պետք է Րաֆֆու նման պարկեշտ գտնվի և Երևան գալով հրաժարականի դիմում ներկայացնի: Նույնիսկ չեմ քննարկում այն հարցը, որ 2-3 տարի առաջ նույն հարցի վերաբերյալ վարչապետն արտահայտել է 180 աստիճանով տարբերվող տեսակետ, բայց դա, ինչպես ասում են, այլ կինոյից է և խիստ բնորոշ մեր իշխանավորներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել