Պետություն ու պետականություն ասվածը ինքնանպատակ երևույթներ չեն, որքան էլ մեզ փորձեն դրանում համոզել: Մարդը սոցիալական էակ է ու միավորվում է տարբեր մասշտաբի սոցիալական բջիջների մեջ, որոնցից ամենակարևորներն ու ամենաուժեղ փոխկապակցվածները ժողովուրդն ու պետությունն են:
Պետությունը, բացի պետությանը վերագրվող պաթոսային ու աբստրակտ որակներից, ունի շատ կոնկրետ գործառույթ՝ այն պետք է լինի միջոց, որով ժողովուրդը պետք է իրականացնի իր պատմական առաքելությունը և ապահովի ժողովրդին այն նախադրյալներով, որոնք անհրաժեշտ են այդ առաքելության ի կատար ածման համար:
Այն դեպքում, երբ պետությունը չի անում դա, այն դադարում է պետություն լինելուց և կամ ըննդհանրապես օքսիդանում է համաշխարհային թատերաբեմից, կամ էլ վեր է ածվում խամաճիկ պետական գոյացության, կամ էլ կլանվում է մեկ այլ պետության կողմից: Ըստ այդմ, որպեսզի պետությունը լինի պետություն, իսկ պետականությունը՝ պետականություն, դրանք պետք է հստակ ու աներկբա, հետևողականորեն ու անդադար լուծեն հետևյալ խնդիրները.
- Ապահովեն քաղաքացու անվտանգությունը ներքին ու արտաքին թշնամուց
- Ստեղծեն սոցիալական բավարար պայմաններ՝ ժողովրդի պրոգրեսի համար
- Ունենան ժողովրդին միավորող Մեծ գաղափար
- Ունենալ ինստրումենտներ վերոնշյալներն ապահովելու համար ու կոնկրետ գաղափարախոսություն
- Սահմանել տաբուների և օրենքների համակարգ, որոնք պարտադիր կլինեն բանվոր-հողագործից մինչև նախարար ու ղեկավար մակարդակի բոլոր ներկայացուցիչների համար:

Եթե չկա սրանցից գոնե ինչ-որ մեկը, պետությունն ու պետականությունը այլասերվում են, ու արդեն ոչ թե պետությունն է ծառայում ժողովրդին, այլ ժողովուրդը՝ պետությանը, իսկ ավելի կոնկրետ՝ պետական կվազի-վերնախավին, և այդժամ վերնախավը սկսում է թուլացնել ժողովրդին, որպեսզի հնարավորինս ավելի հեշտ կառավարվող լինի, իսկ իրենց իշխանությունը լինի ավելի հարատև ու համապարփակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել