Երեխաների տոնը պարզապես շնորհավորելը դեռ բավական չէ: Երեխաներին պետք է նվեր տաս, իսկ ամենամեծ նվերը կլինի նա, որ նրան նվիրես ու ժառանգես ազատ, անկախ ու իսկապես ապահով Հայաստան: Այսօր այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ չի կարելի շատերի նման պարզապես նստել տանը եւ ոչինչ չանել՝ վտանգելով առաջին հերթին մանուկների կյանքը: Պետք է գիտակցենք, որ մենք չենք ապրում միայն մեզ համար, չպետք է ապրենք այսօրվա հացի համար, այլ պետք է մտածենք վաղվա օրվա եւ մեր երեխաների ապագայի մասին: Դեռ երեկվանից պետք է սկսենք պայքարել, պայքար, որը կարող է երկար տեւել, բայց որ հաստատ մեր հաղթանակով պետք է ավարտվի: Այլապես երեխային պարզապես նվերով կամ կարուսել տանելով խաբել այսօր, բայց վաղը ավերակ թողնել նրան ուղղակի ազնիվ չէ: Ես երեխա չունեմ, բայց մտածում եմ իմ հարազատների, իմ այն մի բուռ մնացած հայերի, ինչու չէ նաեւ իմ  ապագա երեխաների ապագայի մասին, քանզի տեղում նստել եւ ոտքերով դոփել չի կարելի: Հավատացեք՝ կգա ժամանակ, երբ երեխան կմոռանա Ձեր նվիրած խաղալիքների մասին, չի հիշի, թե երբ եւ ուր եք նրան տարել, իսկ երբ որ երեխայիդ թողնես ամուր Հայրենիք, դա երբեք չի մոռանա, եւ նա էլ կշարունակի Ձեր ճանապարհը՝ փոխանցելով այդ ամենը իր սերնդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել