Femen ուկրաինական շարժման ակտիվիստները անցկացրել են հերթական մերկ ակցիան Գերմանիայում: Երեկ երեկոյան ավանդապես մինչ գոտկատեղերը մերկ աղջիկները դուրս են եկել բեմ «Գերմանիայի ապագա թոփ մոդել» հեռուստաշոուի ֆինալի ժամանակ, որի հաղորդավարը գերմանացի թոփ մոդել Հայդի Կլումն է:

Շարժման հայտարարության մեջ, ինչպես մեջբերում է Newsru.com-ը, Գերմանիայում ճանաչված ծրագիրը կոչված է «հաղորդում կավատության շոուի ձևաչափով, որտեղ հանրահայտ Հայդի Կլումը կատարում է «մամաշայի» դեր և անչափահաս աղջիկներից դարձնում վերջնական ֆեշն հիմարներ»:

Շարժման ակտիվիստուհիները ուղիղ եթերի ժամանակ կարողացել են դուրս գալ շրջափակումից և 15 հազար ներկաների առջև մեղադրանքներ ներկայացրել Հայդի Կլումին: Ակտիվիստուհիների մարմնին գրված է եղել Heidi’s Horror Picture Show (Հեյդիի սարսափների շոու): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել