Իմ կարծիքով, Զինված ուժերի հետագա զարգացման կորը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե առաջիկա տարիներին ինչպիսի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումներ տեղի կունենան մեր տարածաշրջանում:
Այս առումով պետք է փաստել, որ բանակի գործունեության թափանցիկության ապահովման և զինապարտների ռազմահայրենասիրական դաստիարակության լիարժեք իրագործումը անմիջականորեն կապված է ՀՀ կողմից ուղենշված ռազմավարական խնդիրների ծավալի աստիճանից և որդեգրված ազգային անվտանգության ապահովման փիլիսոփայության մակարդակից:
Բոլոր դեպքերում, զինված ուժերի ապագան ինտելեկտուալ, գիտելիքի հիման վրա կառուցված բանակի կայացումն է, որը պետք է դրսևորվի պրոֆեսիոնալ բանակի տեսքով…
Հասարակությունն ակնկալում է իր զինվորի, իր սպայի մեջ տեսնել քաղաքացիական գիտակցությամբ օժտված անհատին, խելացի մարդուն, հմուտ զինվորականին, բարեկիրթ սպային` օժտված արժանապատվության գիտակցությամբ, բարոյական անխախտ սկզբունքներով, անկաշառությամբ, ինչպես նաև հայրենիքը սիրելու խորը մտայնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել