
Երեկ ճանաչված, սիրված դերասան Միքայել Պողոսյանի ծննդյան օրն էր: Դերասանը դարձավ 59 տարեկան:
«Հատկապես այս օրերին սկսում ես հասկանալ, որ դու ինչ-որ բանի արժանացել ես, ինչ-որ մի բանի պետք ես: Դա իհարկե գալիս է մարդկային վերաբերմունքից` նախ հեռախոսս է «պայթում», հետո կայքերն են «պայթում» շնորհավորանքներից: Իմաստավորվում է այն, ինչ երբեմն թվում է անիմաստ: Ինձ համար փողոցում անծանոթ մարդկանց ժպիտն է ամենամեծ նվերը»,-ArmStar.am-ի հետ զրույցը այսպես սկսեց Միքայել Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ որպես օրենք իրենց ընտանիքում ծննդյան օրը տոնում են, անակնկալ հյուրեր են գալիս: «Մեզ համար ավանդույթ է ընտանիքով մտերիմների հետ միասին ծնունդը տոնելը»: ArmStar.am-ի այն հարցին, թե այսօր հոբելյարի քանի՞ ամյակը լրացավ, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Օ՜, ես մեծ տղա եմ այսօր դարձել: Արդեն 59 տարեկան եմ: ArmStar.am-ին Միքայելը պատմեց, որ ունի հիշվող ու օրիգինալ նվերներ:
Շարունակությունը՝ այստեղ