Այսօր կարդում եմ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում Լևոն Զուրաբյանին ուղղված հարցերը, և դրանց մեծ մասը մեղադրանքներ են ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ` ԲՀԿ-ն էլ է կոալիցիայի մաս, ԲՀԿ-ն կիսում է այս վիճակի պատասխանատվությունը, մարտի մեկի մեղավորներից է...
Ժողովուրդ ջան, որևէ մեկը ձեզ կոչ է արել գնալ ընտրել ԲՀԿ-ին??? կամ փոխել ձեր դիրքորշումը այդ կուսակցության վերաբերյալ???
Իհարկե, ԲՀԿ-ն նույնպես պատասխանատվություն է կրում թե մարտի մեկի, թե վերջին հինգ տարիների իշխանությունների գործողությունների համար` ուղղված հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ, բայց խոսքը գնում է ընդամենը ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համագործակցության մասին..ՄԻԱՅՆ...մնացածը բամբասանքներ են..և ինչ խնդիր կա եթե մենք այդ հարցում համագործակցենք թե ԲՀԿ-ի, թե նույն մարտի մեկի մեջ իր պատասխանատվության բաժինը ունեցող դաշնակցության, թե այսօր շատ կասկածելի վարքագիծ դրսևորող Ժառանգության հետ...ավելի, եթե մենք ուզում ենք կանխել կեղծիքների ազդեցությունը ժողովրդի ազատ արտահայտման կամքի դրսևորման վրա, մենք պետք է համագործակցենք նույնսիկ հանրապետականի այն շրջանակների հետ, որոնք կամ անձնական հաշվարկներից ելնելով կամ գիտակցության գալով, հասկացել են որ այլևս այսպես շարունակվել չի կարող

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել