Հուլիսի 23-ից 28-ը «Արմենիա Թի-վիի» ուղիղ եթերում կարող եք հետևել մրցութային օրերին:
Հայաստանը Յուրմալայում կներկայացնի «Հայաստանի ձայնը» մեգանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մերի Մնջոյանը, ով մրցույթի առաջին օրը կկատարի միջազգային հիթ` Սելին Դիոնի «All by myself», Արա Թորոսյանի նորովի մատուցված գործիքավորմամբ:
Երկիր հիթ. Այս տարի շատ հետաքրքիր փոփոխություն է կատարվել ձևաչափում: Այս տարվա մրցույթի մասնակիցները ելույթ կունենան իրենց երկրի՝ նախկին տարիներին մասնակցած ամենավառ աստղերի հետ: Ալեքսանդր Րևզինի որոշմամբ Մաշան ելույթ կունենա Էրիկի հետ, «Твои следы» զուգերգով, որը 2011 թվականին ցնցեց Յուրմալան, և տվյալ կատարումը ճանաչվեց լավագույնը նաև Հայաստանում: Անգամ Էրիկի ելույթի դիտողականությունը համացանցում 3 անգամ գերազանցել է տվյալ տարվա հաղթողի ցանկացած ելույթի դիտողականությանը:
Հեղինակային երգը այս տարվա գրել է երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, որը շատ տարբերվում է ոճով բոլոր նախկին տարվա երգերից և հնչում է շատ նորովի: Կարծում եմ, որ հանդիսատեսը շատ կսիրի այդ երգը Մաշայի կատարմամբ:
Ըստ «Նոր ալիք» մրցույթի բարի ավանդույթի՝ հայաստանյան պատվիրակությունը Յուրմալա կմեկնի «Արմենիա» հեռուստաընկերությունից: Շատ երգիչներ, երգահաններ, հայտնի ու սիրված մարդիկ կլինեն Մաշայի կողքին քաջալերելու նրան:
Մանկական «Նոր ալիք» մրցույթը կկայանա օգոստոսի 18-ից 20-ը Արտեկում, որտեղ Հայաստանը կներկայացնի Էլինա Չոլախյանը:
Առաջին մրցութային օրը միջազգային հիթով Էլինան հանդես կգա Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգով, որը գործիքավորել է Հարութ Տեր-Հովակիմյանը (նույն ինքը Դեր Հովան): Շատ օրիգինալ մոտեցում կա երգում, քանզի այն միախառնված է մեր ազգային էլեմենտների հետ:
Երկրորդ մրցութային օրը` երկրի հիթով Էլինան հանդես կգա լուսահոգի Վարդուհի Վարդանյանի «Վերադարձ» երգով, որը երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանի հեղինքակային երգն է: Երգը խորը հուզմունք է առաջացնում նույնիսկ օտարերկրյա հանդիսատեսի մոտ, քանի որ հուզում են ոչ միայն բառերը, այլ նաև մեղեդին: Անչափ գեղեցիկ և ռիթմիկ հեղինակային երգ է նվիրել փոքրիկ Էլինային երգահան Արման Ղազարյանը:
Մանկական մրցույթում երեխաները կատարում են երկուական երգ և միայն մեկնելուց հետո է պարզ դառնում, թե բացի միջազգային հիթից, փոքրիկի որ կատարումն է ավելի նախընտրելի:
Էլինան 9 տարեկան է. հիասքանչ երգում է, դաշնամուր է նվագում և ստեղծագործում է: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և ճանաչվել հաղթող:
Ակնկալում ենք կրկնակի հաղթանակ.- «Արմենիա Թի Վի» հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյան

Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1369987712
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել