
Ըհ, չէր լինի առավոտ կանուխով մտնել լրատվականներ ու չներվայնանալ: Էլի թեման բանակն ա, էլի ով չի ալարում, քլնգում ա, էլի քլնգողների 99 տոկոսի մոտ էդ սաղ ինքնանպատակ ա, ու ինքը մեծ հաշվով չգիտի էլ՝ ինչ ա քլնգում, բայց լավ գիտի հանուն ինչի...
Նախապատմությունը. երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական վարժարանում զանգվածային թունավորման դեպք է եղել, և կուրսանտներ են հոսպիտալացվել: Մինչ ինչ-որ պատասխան կստացվեր ՊՆ-ից, մեր ֆանտազորները արդեն մի քանի ինտերակտիվ վարկած էին մտցրել շրջանառության մեջ, այդ թվում նաև այն վարկածը, թե իբր գոմեշի մսից են թունավորվել...
Հետո եղավ ՊՆ արձագանքը, որտեղից կատեգորիկ հերքեցին այս լուրը:
Հետո եկավ այսօրը, ու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկի խոսքից անուղղակի հետևություն կարելի է անել, որ իրոք ինչ-որ թունավորում եղել է, բայց դեպքը շատ թեթև է և անլուրջ: Ու գնա՜ց...
Ես չեմ ուզում անդրադառնալ ո՛չ նրան, թե ինչո՞ւ ՊՆ-ը չի հաստատել, չեմ ուզում անդրադառնալ ու երևակայությունս գործի դնեմ, թե կոնկրետ ինչի՞ց ու ինչպե՞ս կարող էր սննդային թունավորում ստանալ և այլն...
Ուզում եմ խոսել լրագրողական ցեխի որոշ ներկայացուցիչների մոտեցման մասին, ովքեր, այս լուրը լսելով, սենց մի բան են զգում. «Ըհը, կպա՜վ... Գոնե շատ թունավորված լինեն... իսկ ավելի լավ ա, որ մահացող էլ լինի... Ի՜նչ բոմբ մատերիալ կլինի՜, մի երկու օր գրելու թեմա կլինի»: Կրկնում եմ, սա իհարկե ոչ բոլորին է վերաբերում, բայց վստահաբար այդ երևույթը կա...
Փառք Աստծո, նույն բժշկի խոսքից կարելի է եզրակացնել, որ ոչ մի լուրջ բան չկա, ու տղաները արագ կապաքինվեն, բայց քանի դեռ մեր լրատվական դաշտի ու բանակի փոխհարաբերությունները հիշեցնում են ընկնող ցլի ու դանակավորների հարաբերություններ, մթնոլորտը միշտ էլ հագեցած կլինի անվստահությունով...
Դե իսկ «ջա՜ն, կպա՜վ»-ներին կարելի է նվիրել Նապոլեոնի խոսքերի ձևափոխված տարբերակը.
Ուզում ես քլնգել քո բանակը՝ պատրաստվիր գովաբանելու թշնամու բանակը: