Մի պահ ուշադիր հետեւելով մեր շուրջը, կարող ենք նկատել շատ կառոյցներ, ովքեր իրենց գաղտնի գործունեութիւնն են ծաւալում Հայաստանի հանրապետութիւնում, տարբեր ազդեցութիւններ ունենալով մեր ներքին անցուդարձի վրայ, այդ թւում՝ սոցիալական, քաղաքական, մշակութային, ռազմա-հոգեբանական, առողջական եւ այլ ոլորտներում։
Դրանք են․

1. Հրեական հետախուզութիւնը
2. Ադրբեջանական հետախուզութիւնը
3. Թուրքական հետախուզութիւնը
4. Ռուսական հետախուզութիւնը
5. Ամերիկեան հետախուզութիւնը
6. Անգլիական հետախուզութիւնը
7. ․․․

Այս շարքը երկար կարելի է շարունակել։ Որոշ դէպքերում տարբեր հարցերի շուրջ այս կառոյցները գործում են միասնաբար, դա կը լինի կազմակերպուած, թէ պատահական։

Այս երեւոյթը պէտք է զգաստացնի իւրաքանչիւր հայ մարդու, որպեսզի էշ-էշ չդառնան այս կամ այն աղանդի անդամ, հիմարաբար չպայքարեն համասեռամոլների իրաւունքների համար, չհարուածեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, չհարուածեն Հայաստանի անվտանգութեան յիմնական երաշխիք կառոյցին՝ Հայոց Բանակին, եւ վերջապէս որպէսզի չքոչեն իրենց սրբավայրից․․․  այս շարքն էլ կարելի է երկար շարունակած։

Հայաստանում գործող բոլոր օտար հետախուզութիւնները առաջնորդւում են իրենց շահերով, եւ երբէմն պատահաբար դրանք կարող են համընկնել մեր շահերի հետ։ 
Այդուամենայնիւ մենք պէտք է սովորենք յարգել մեր տեսակը, մեր տեսակետը եւ առաջ տանենք միմիայն այն, որպեսզի ազգովի կարողանանք դիմակայել այս կառոյցների հրահրած քաոսներին եւ առաջ շարժուենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել