Երևի արդեն շատերն են հասկացել, որ իշխանության և ընդդիմության կողմից ձևավորվել է արագ արձագանքման խումբ, որի նպատակն է Հայաստանում լոքշը ցրելը: Այդ նպատակով իրականացվել և իրականացվում են բազում միջոցառումներ:

Ստորև ներկայացնում եմ խմբի վերջին ժողովից մի հատված.

-Ընտրություններն անցան, էլի ԼՈՔՇը սկսվեց, - սկսեց ժողովը կառավարությունը:

-Չանցան է, անցկացրիք, - միաբերան բղավեցին բոլոր ընդդիմադիր ուժերը և այլընտրանքը:

-Լավ, գոնե դու անցկացնելուց մի խոսա, - այլընտրանքին դիմեց Կառավարությունը, - բայց դա չի հիմա կարևոր, էս ԼՈՔՇը ցրել ա պետք: Ի՞նչ անենք:

-Հեսա Րաֆֆին ԱՄՆ-ից գա, կարող ենք մի քանի օր էլ հանրահավաք անել, առաջարկեց «Ժառանգությունը»:

-էէէէէէէէէ, ձեր հանրահավաքներն էլ են արդեն ԼՈՔՇ,- միաբերան դժգոհեցին բոլորը:

-Կամ էլ հացադ...,- «Ժառանգությունը» չհասցրեց ավարտել, նույն դժգոհության ալիքը լսելով:

-Լավ, դե ուրեմն մենք տրակտորներ բաժանենք,- առաջարկեց այլընտրանքային կուսակցությունը:

-Հա բայց էդ շատ-շատ Ֆեյսբուքում մի երկու ժամ բզբզան ու թարգեն, էն չի,-կրկին դժգոհեց կառավարությունը:

-Դե մենք կարող ենք հանրահավաք անել, և Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ շուտով 69 տարեկան է դառնալու, -հայտարարեց ՀԱԿԿ-ը:

-էէէէէէէէէէէ, տրակտորները հազար անգամ ավելի լավ էր, - պատասխանեց կառավարությունը, ինչին իրենից գոհ գլխով արեց այլընտրանքը:

-Մենք կարող ենք հիմա էլ Մոզամբիկի նախագահին բերել Երևան Պանդոկում հարիսա ուտելու, կամ թեկուզ Լեդի Գագային Արագածի ստորոտին խաշ ուտելու,-առաջարկեց միշտ կրեատիվ Արտաքին գործերի նախարարությունը:

-Չէ, դրան սկի բնապահպանները բանի տեղ չեն դնի, - առարկեց «Ժառանգությունը»:

-Չբռնենք ու մի երկու հատ էլ բիոզուգարան առնենք, -առաջարկեց կառավարությունը:

-Լավ էլի, չէ,-միաբերան բղավեցին բոլորը:

-Գոնե մի հատ, բայց 250.000 դոլարանոց, սվարոսվկի քարերով զարդարված զուգարանի թղթով,-համառեց կառավարությունը:

-Չէ, - կրկին չհամաձայնվեցին բոլորը:

-Ես կարող եմ ամեն օր աներձագների մասին նոր թույն անեկդոտներ պատմել,-առաջարկեց «Ժառանգությունից» ինչ-որ մեկը:

-Էլի սկսեցիր, - դժգոհեց կառավարությունը:

-Դե ռազ մեր անունը շոշափեցիք, մենք առաջարկենք: Մենք առաջարկում ենք ավելի լավ Երևան ու դրա համար առաջարկում ենք քանդել Հանրապետության  հրապարակը, Ազատության հրապարակը,-սկսեց Երևանի քաղաքապետարանը, սակայն չկարողացավ խոսքն ավարտել ընդդիմությունից մի քանի ուժերի ուշագնաց լինելու պատճառով:

-Լավ, միայն Հանրապետության հրապարակը, - վստահեցրեց Երևանի քաղաքապետարանը և տեսնելով, որ ընդդիմադիր ուժերն ուշքի են գալիս, ավելացրեց,- բայց ԼՈՔՇ-ի ցրումն ավելի երկարաժամկետ անելու համար բաց մրցույթ հայտարարենք, որ մի քանի օր մրցույթի վրա բզբզան, հետո էլ առաջարկված բոլոր նախագծերի:

-Հոյակապ է, -համաձայնվեցին բոլորը և գնացին միասին Արագածի ստորոտին Լեդի Գագայի հետ խաշ ուտելու, բա հո չէին թողի՝ սառեր... Լեդի Գագան էդ ցրտին:)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել