ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ տեղեկացնում ա իրենց կայքում, որ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի թափանցիկ և հրապարակային աշխատանքային քննարկումը չկայացավ՝ ներկա գտնվող որոշ մասնակիցների ոչ կառուցողական մոտեցումների պատճառով: Շատ համառոտ ներկայանցնեմ՝ ինչ էր կատարվում իրականում, որպես ականատես: Եվ վերջում կասեմ՝ ինչու եմ դա անում, չնայած բազմիցս դրա մասին գրվել ա: Ուրեմն, ժամը երեքին ոստիկաններով շրջապատված շենքի գլխավոր մուտքից դուրս ա գալիս մի հատ կին ոստիկան, որի ձեռքում կար երեք էջ գրանցվածների ցուցակ, մեզ տարան մի հատ կիսանկուղային սենյակ, որը բաժանված էր երկու մասի, առաջին մեծ մասը սեղաններն էին, որոնց շուրջ նստած էին հանձնաժողովի անդամները և ՀԿ-ների ներկայացուցիչները, տեսել եք դա տեսահոլովակներում, երկրորդ ավելի փոքր մասը, որտեղ տեղադրված էին մի շատ քիչ քանակությամբ աթոռներ, նախատեսված էր երեք էջ գրանցված քաղաքացիների համար, գումարած լրագրողները, որոնք նույնպես պետք ա նստեն: Նազարյանը սկզբից լայաղ էլ չէր արել մասնակցել քննարկմանը, ուղարկել էր իրա հնադար տեղակալին, ում համար, պարզվեց, մինչև հիմա Հայաստանում ապրում ա երեք ու կես միլիոն մարդ, ըստ երևույթին հաշվարկներն էլ մինչև հիմա երեք ու կես միլիոնով ա հաշվում, որը էնքան ցածր էր խոսում ու քթի տակ, որ նույնիսկ սենյակի մեջտեղում կանգնածները հստակ չէին լսում, թե նա ինչ ա ասում ընդհանրապես՝ հասկանալով, որ իրավիճակը չի կարողանում կարգավորի, հայտարարեց ընդմիջում: Որից հետո աշխատանքային քննարկմանը՝ բաց լսման ձևաչափով, կամ հակառակը՝ բաց լսմանը՝ աշխատանքային քննարկման ձևաչափով, միացավ Նազարյանը, որը կպած ուզում էր ազատվել լրագրողներից, այլ կերպ հնարավոր չի հասկանալ նրա ցանկությունը, բարձրանալ ավելի մեծ դահլիճ, որտեղ կարող է ավելի շատ մարդ տեղավորվի, բայց բաժանել մարդկանց առանձին խմբերի, իսկ լրագրողները նկարեն հինգ րոպեից ոչ ավել: Այսպիսի «կառուցողական» առաջարկ անելուց հետո նախկին քաղաքապետ և նախկին կապի և տրանսպերտի նախարար և ներկայիս հանձնաժողվի նախագահը համարեց, որ այլևս ասելիք ու անելիք չունի ու ընդհատեց քննարկումը: Հաջորդ քննարկման համար, որը դեռ պարզ չի՝ երբ ա կայանալու, պարտադիր ա գրանցվել մինչև ամսի 31-ը ժամը 18-ը, 528 521 թեժ գծին զանգահարելով, որը չնայած թեժ գիծ ա, բայց աշխատում ա առավոտյան 9-ից 18-ը: Եվ Ես խնդրանք ունեմ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են այս հարցի շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ՝ եթե ունեք ժամանակ, տեղեկացրեք ձեր ծանոթներին, կամ եթե ծանրաբեռնված չեք, զանգահարեք և գրանցվեք: Մի հատ փոքրիկ առաջարկ էլ ունեմ՝ եթե հնարավորություն կա, այս մի քանի օրը զինվեք ձայնագրող տեսախցիկներ ունեցող հեռախոսներով, որոնք ունեն մեծ հիշողության ծավալ, քանի որ ըստ երևույթին փորձ ա արվելու հաջորդ քննարկումը նույնպես անցկացնել այնպես, որ ոչ մի կարևոր ինֆորմացիա չտրվի հասարակությանը, և հետո ներկայացնել իրողությունը ըստ իրենց հայացողության: Իսկ եթե չկա այդ հնարավորությունը, մենակ ձեր ներկայությունը և ականտես լինելը արդեն իսկ օգտակար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել