
Սարգսյան ազգանունը հաստատ էս մեր երկրի վրա չի գալիս, ավելին՝ իսկական պատուհաս ա: Պատուհասների հիթ շքերթը բացում է սերժիկ սարգսյանը, որը պաշտոնավարման 5 տարում ուղղակի տիրումեր արեց մեր երկիրը, երկրորդ տեղում տիգրան սարգսյանն է, որը պաշտոնավարման 5 տարում ընենց բռնաբարեց տեղից էլ բռնաբարված մեր տնտեսությունը, որ վրեն սաղլամ տեղ չթողեց, 3-րդ տեղում Նարեկ Սարգսյանն ա, որը տասը տարուց ավել ժամանակամիջոցում այնպես ավիրեց Երևանը, որ հիմա 90-ականների Երևանի նկարներն եմ նայում, նախանձով մտածում եմ՝ ինչ սիրուն քաղաք ա, ո՞ւմը կլինի:
Դե էլ ինչ շքերթ առանց ամենայն հայոց սաշիկի, մեկնաբանություններն ավելորդ են: Մի մոռացված ալիկ սարգսյան էլ ոստիկանությունը իջացրեց պլինդուսից ցածր մակարդակի, ոստիկաններին դարձրեց իրեղեն ապացույց վկա, իսկական տրյապկա, որը ուղղակի խայտառակում էր ոստիկանի պատիվը:
Մի երկու սարգսյանի մասին էլ կարայի մի երկու տող գրել, բայց ինչպես ասում են, հանգուցյալների մասին՝ կամ լավը, կամ ոչինչ: