Երգչուհի Սյուզի Շահբազյանին հայ հանդիսատեսը ճանաչեց «Քամի, փչի» երգից,  որը կարճ ժամանակահատվածում հիթ դարձավ: Այն հնչում էր լավագույն ակումբներում, քաղաքի մեքենաների մեջ և բոլորի ռինգտոնն էր դարձել: Սակայն երգչուհին «ՀԱՅՔ»-ում երկար չմնաց, նա սկսեց երգել «Հայ թիմ»-ում, իսկ  կարճ ժամանակ հետո Սյուզին  զբաղվեց մեներգչուհու կարիերայով:

Քամի, փչի» երգը սիրողական մակարդակով էր արվել և քանի որ այն մեծ արձագանք ստացավ, որոշեցի զբաղվել երգով` ձայնագրելով նոր հիթեր,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սյուզին:

Չնայած, որ նա հեռուստաէկրաններին այժմ չի երևում, սակայն ձեռքերը ծալած չի նստել. «Արդեն մոտ տասը ամիս է` աշխատում եմ Պանարմենիան Մեդիա գրուպում, սկզբում միջազագային զարգացման բաժնի մասնագետ էի, իսկ հիմա արդեն երաժշտական բաժնում եմ աշխատում»: Իր աշխատանքային առաջարկի մասին Սյուզին նշեց. «Ես միշտ բարեկամական կապեր եմ ունեցել «Արմենիա» հեռուստաըկներության հետ, և  գրեթե երբեք  չի եղել նախագիծ, համերգ, հաղորդում, որ ես չմասնակցեմ, և այդ հարաբերությունների հիման վրա էլ ստացվեց այս աշխատանքս»:

Երգչուհին նաև զբաղվել է «Հայաստանի ձայնը» նախագծի կազմակերպչական հարցերով. «Հիմա մեր բաժինը իրականացնում է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը: Վերջերս Մոսկվա մեկնեցինք, որտեղ ես վարում էի մրցույթի օրագրերը» ,- նշեց երգչուհին: 
Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել