Տասնյակ տարիներ առաջ և հիմա բարքերը բավական տարբեր են եղել: Հնում 23-24 տարեկանից արդեն աղջիկը համարվել է «տանը մանացած», եթե այդ տարիքում ընտրյալ չի ունեցել, արդեն ամբողջ ցեղը սկսել է անհանգստանալ, որ տանը կմնա, իսկ հարևաններն էլ մտածել են, թե ուրեմն ինչ-որ «այիբ» ունի:

Այս երևույթն այժմ ինչ-որ չափով պահպանվել է մարզերում, քաղաքում սա որոշակի վերապահումով է ընդունվում: Հաճախակի մարդիկ նստում ու «բամբասում» են այս կամ այն հայտնի անձի մասին: ArmStar.am-ն իր այս անդրադարձը նվիրում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ում ամուսնությունն ըստ «շոուբիզնեսասերների» ուշացել է:

Հարցումների շարքում ամենից շատ հնչող անուններից երգչուհի Հասմիկ Կարապետյանի անունն էր: Ժամանակին երգչուհին մեծ աղմուկ էր բարձրացել իր ու Հայկոյի երբեմնի սիրավեպով: Այժմ անձնական կյանքի նորություններով հանդես չի գալիս, ինչն այնքա՜ն սպասելի է իր լսարանի կողմից: Հարցումների ընթացքում անգամ բարեմաղթանքներ հնչեցին երգչուհու հասցեին. «Ցանկանում ենք, որ շուտափույթ դուրս գա «տանը մնացածների» ցուցակից»,- ժպիտով ասաց Հասմիկի երկրպագուներից Լիլիթը: Ինչ վերաբերում է Հասմիկ Կարապետյանի արձագանքին, ապա պետք է նշել, որ երգչուհին հումորով վերաբերվեց նշածին ու պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա բնական է, որ իմ երկրպագուներն ու ինչ-որ մարդիկ հետաքրքրված են իմ անձնական կյանքով, որովհետև իրենց միշտ հետաքրքիր և քննարկելի է հայտնիների անձնական կյանքն ու ամուսնությունը»:

Հասմիկն այսպես ձևակերպեց իր սփոփիչ խոսքը երկրպագուներին. «Սիրելինե’րս, ես շատ գնահատում եմ, որ դուք անհանգստացած եք ու սպասում եք իմ ամուսնությանը՝ երջանիկ ընտանիքի ներքո, ես դա շատ գնահատում եմ, սակայն ուշացման հետ կապված համաձայն չեմ, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ամուսնության համար ունի իրեն հարմար ժամանակը: Արվեստի բնագավառի մարդկանց համար չի կարող ամեն ինչ լինել ստանդարտ: Ես ստանդարտ կին չեմ, այդ իսկ պատճառով ինձ մոտ չէր կարող լինել դպրոց, բուհ և ամուսնություն ու հարսանիք: Այդ կարծրատիպը ինձ համապատասխան չէ»: Հասմիկն ArmStar.am-ին պատմեց նաև, թե ինչպիսի տղամարդ է տեսնում իր կողքին: «Իմ կողքին պիտի լինի ոչ ստանդարտ տղամարդ, նա կարող է լինել հայ, բայց գուցե մտածելակերպով պիտի տարբերվի: Ես պիտի լինեմ այնպիսի տղամարդու կողքին, ում կողքին պիտի լինեմ ես՝ առանց ձևականությունների, առանց բարդույթների և կեղծիքերի»,-պատասխանեց Հասմիկը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել