Mediamax.am-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ին հոդված էինք հրապարակել այն մասին, որ սեպտեմբերի 10-ից փորձում ենք պարզել, թե կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում եւ ուր են ուղղվել այդ միջոցները։

Նախորդ հրապարակման մեջ մանրամասնորեն ներկայացրել էինք ֆինանսների նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Ոստիկանությանը,  Ազգային անվտանգության ծառայությանը եւ կառավարությանն ուղղված հարցումները եւ ստացված պատասխանները։

Առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով եւ պատասխանների բովանդակությամբ՝ որոշեցինք սպասել եւս մեկ ամիս։ 

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն մեր հարցմանն ի պատասխան գրել էր․

«Ձեր 12.09.2018 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել