Եթե Դուք ապրում եք Հայաստանում, ապա պետք է իմանաք, որ որոշ երկրներում շենքերը կառուցվում են շատ ավելի արագ, քան մեզ մոտ: Ներքևում տեղադրված տպավորիչ տեսանյութը ցույց կտա աշխարհի ամենաբարձր շենքի կառուցման գաղտնիքը՝ ամենակարճ ժամանակահատվածում: Hi-News-ի փոխանցմամբ՝ չնայած շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել, Չինաստանը շարունակում է նախապատրաստվել 838 մետր բարձրությամբ Sky City երկնաքերի շինարարական աշխատանքներին: Շինարարական կազմակերպությունների տեղեկություններով՝ երկնաքերը կկառուցվի ընդամենը 90 օրում՝ օրական հինգ հարկ արագությամբ: Ինժեներների խոսքով՝ դա կլինի աշխարհի ամենաբարձր երկնաքերը: Այն բաղկացած կլինի 220 հարկերից:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/hy/1369919863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել