Այս դերասաներն ու դերասանուհիները ժամանակին հրաժարվել են այնպիսի դերերից, որոնք հետո ճանաչվել են որպես կինոաշխարհի ամենավառ և նշանակալից դերեր: Այն մարդիկ, ովքեր խաղացել են դրանք, ստացել են մրցանակներ, միլիոնավոր երկրպագուների սերը և մեծ հոնորարներ, իսկ առաջինները հավանաբար ափսոսել են, որ հրաժարվել են, կամ ուրախացել են գործընկերների համար:  

Շոն Քոնորին հրաժարվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմում խաղալ Գենդալֆի դերը` հայտարարելով, որ չի սիրում այդ ժանրում նկարահանվել: Արդյունքում միակ Գենդալֆի անկրկնելի դերակատարը դարձավ Իեն Մըքքելենը, ով ներկայացվեց «Օսկարի»` երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Ըստ «Empire» ամսագրի` կինոյում դերասանական լավագույն խաղ ցուցակում այդ դերը զբաղեցնում է 28-րդ տեղը:

Քերի Բրեդշոուն, «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հերոսուհին, ում մարմնավորում է Սառա Ջեսիկա Փարքերը, դարձել է հեռուստատեսության ամենահայտնի կերպարը, նրան փորձում են նմանվել աշխարհի շատ կանայք: Սակայն նախապես այս դերը առաջարկվել է Դանա Դիլանիին, ով հրաժարվում է և մինչ օրս պնդում, որ չի ափսոսում դրա համար:

1980-ականներին Մոլլի Ռինգուոլդը Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից էր, բայց 90-ականներին նա կարծես մոռացվեց: Հավանաբար այդպես չէր լինի, եթե նա չհրաժարվեր «Սիրունիկը» ֆիլմում նկարահանվելու առաջարկից, որն արդյունքում հասավ 2-ամյա Ջուլիա Ռոբերթսին: Նա այդ դերի համար ներկայացվել է «Օսկարի»` կնոջ լավագույն դեր անվանակարգում:

Ռինգուոլդը հրաժարվեց ֆիլմից անբարոյական աղջկա կերպարի պատճառով, նույն տրամաբանությամբ այդ դերից հրաժարվեց նաև Դերիլ Հաննան` ֆիլմը համարելով կնոջը վարկաբեկող և ցածրացնող:

Ուիլ Սմիթն առաջինն էր, ում առաջարկեցին «Մատրիցա» ֆիլմում կերտել գլխավոր դերը (1999): Սակայն դերասանը թերահավատորեն վերաբերվեց ֆիլմի սցենարին` որոշելով, որ այն ապագա ունենալ չի կարող: Իսկ ահա Կիանու Ռիվզը, կամակորություն չանելով, անմիջապես ընդունեց Նեոյի դերում հանդես գալու առաջարկը:

Միշել Պֆայֆերը հնարավորություն ուներ «Գառնուկների լռությունը» ֆիլմում խաղալու Կլարիս Սթարլինգի դերը (1991թ.), սակայն նա հրաժարվում է` ֆիլմը համարելով դաժան և ծանր: Արդյունքում այն բաժին հասավ Ջուդի Ֆոսթերին, որ այդ դերի համար արժանացավ Օսկարի:

Սկզբնապես Հաննիբալ Լեկտորի «Գառնուկների լռությունը ֆիլմում» դերն առաջարկվել է Ջերմի Այրոնսին, բայց նա, ինչպես և Պֆայֆերը, հրաժարվում է ֆիլմում մասնակցություն ունենալուց:

Երբ Ջեք Նիքոլսոնին առաջարկում են մարմնավորել Մայքլ Կարլեոնեին «Կնքահայրը» ֆիլմում (1972), նա, գիտակցելով, որ կինոաշխարհի լավագույն ֆիլմերից մեկն է լինելու, հրաժարվում է` ասելով, որ դերը գրված է իտալացու համար, ամեն ազգի ներկայացուցիչ պետք է մարմնավորի հենց իր ազգի ներկայացուցչին: Օրինակ` հնդիկի դերը պետք է խաղա ազգությամբ հնդիկ դերասանը: Արդյունքում Կարլեոնեին մարմնավորում է Ալ Պաչինոն:

«Սումերկի» ֆիլմը Քրիստեն Ստյուարտին բերեց համաշխարհային ճանաչում, սակայն Ստեֆան Մայերը` վամպիրների մասին գրքի հեղինակը, խոստովանել է, որ որպես իդեալական Բելլա նա տեսել է միայն Էմիլի Բրաունինգին, ով նույնիսկ չի քննարկել իր հնարավոր մասնակցությունը և հրաժարվել է անմիջապես: Հետո իհարկե, դերասանուհին շատ է զղջացել դրա համար:

  

«Տիտանիկ» ֆիլմի սցենարը (1997) գրված է եղել Գվինեթ Փելթրոուի համար, սակայն նա հրաժարվում է Ռոուզի դերից` չպատկերացնելով, թե ֆիլմն ինչ հաջողություն կարող է ունենալ: Արդյունքում Գվինեթին փոխարինում է Քեյթ Ուինսլեթը և այդ դերի համար առաջադրվում Օսկարի: 

Բրյուս Ուիլիսը, հրաժարվելով Սեմի դերից («Ուրվականը», 1990թ.), բաց թողեց իր ապագա կնոջ հետ նույն ֆիլմում խաղալու հնարավորությունը: Դերը բաժին հասավ Պատրիկ Սուեզիին, ով որպես լավագույն դերասան արժանացավ «Ոսկե Գլոբուսի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել