Ես որ ասում եմ ՀՀԿ-ում որոշել են գոնկա կպնել, թե ով ավելի մեծ հիմարություն դուրս կտա ասուլիսի ժամանակ կամ ելույթներում, ինձ չեն հավատում... Բադեյանի փառահեղ հարցազրույցից հետո ինտելեկտի ժայթքումով աչքի է ընկել ՀՀԿ-ական Համլետ (Գամլետ նե պաբայյուս յա էտըվը սլովա) Հարությունյանը: Հիրավի, զարմանալի է, թե այդքան ազնվություն ու հայկական գենի արտացոլում պարունակող, նժդեհապատ ֆեյսով այս մարդը ո՞նց կարող էր սենց բաներ ասել, բայց դե ասել ա...
Նախ, նա հայտարարել է, թե «Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞վ է, որ ես իրենով հետաքրքրվեմ», հետո տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնող հայտնագործություն է արել, համաձայն որի Հայաստանում գնաճը պայմանավորված է պահանջարկի ավելանալով (!!!)... ու չի զլացել այս հանճարը և իր հիպոթեզը օրինակով է հիմնավորել.
«Օրինակ, որ տեսնում են 2 հազար եվրոյով կոստյում են գնում, «Պյեռ Կարդեն»-ը հաջորդ օրը գինը դնում է 10 հազար եվրո, բայց պահանջարկ կա: Օրերս ժամացույցի խանութ մտա Հյուսիսային պողոտայում, անհասկանալի գներ էին, բայց պահանջարկ կա: Ի՞նչ տարբերություն իմ ձեռքի եւ այդ ժամացույցների միջեւ: Անուններն էլ չգիտեմ: Անգամ մեր պատգամավորներից մեկն ասաց, որ 120 հազար եվրո է: Նպատակը չեմ հասկանում:
Տղամարդիկ քիչ են առեւտրով զբաղվում, բայց երբ կինը գնում է առեւտրի, ասում է, որ օրըստօրե գները բարձրանում են եւ իրենց ընտանիքի բյուջեի վրա եւս ազդում է»:

Իմացա՞ք, սրանից հետո ինքներդ կգնաք խանութ ու կտեսնեք, որ ոչ մի թանկացում էլ չկա, ու հայ ազգի դարդն էլ Պյեռ Կարդենի 2000-անոց կոստյումների թանկանալն ա...

Վերջում էլ, 20-րդ ու 21-րդ դարի հայ գլխավոր հանճարի կոչմանը հավակնող այս տիեզերական էակը հայտարարել է, որ ատում է բոլոր արտագաղթողներին՝ անկախ նրանից, թե ինչի համար են արտագաղթում...

Ես իհարկե կարող էի ասել, թե արտագաղթողները ու չարտագաղթողները ինչ բառերով ու բնորոշումներով են որակում նման դարակազմիկ մտքեր արտահայտողներին, բայց դե պետք չի:

Փոխարենը ուզում եմ ավելի կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերել ու դիմում եմ ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ պարոն Գամլետի այս հայտարարությունները քննելու և պարզելու, թե որքանով են հարիր ԱԺ պատգամավորին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել