Քանի որ շոգ ամառ է, ապա արդար չի լինի չխոսել ամառային օրերին (մանավանդ երեկոյան ժամերին) մարդկանց զզվեցնող Չհայտնաբերված Թռչող Օբյեկտների մասին: Դրանք մոծակներն են: Ներխուժելով մեր տները` նրանք վամպիրների նման խմում են մեր արյունները, սակայն դա չնչին բան է համեմատած նրան, որ նրանք հավաքվում են մեր համակարգիչների էկրանների մոտ` չթողնելով, որ վայելենք մեր թանկարժեք ինտերնետը: Այդ վիրավորանքներին պատասխանելու համար մենք պետք է շատ ծափ տանք, այնպես, ինչպես ծափ կտայինք Eminemi համերգի ժամանակ:

 

Այժմ ներկայացնեմ 10 հետաքրքիր փաստ մոծակ կոչեցյալների մասին:
1. Ընդհանրապես մոսկիտներն առաջացել են Յուրիական ժամանակաշրջանում` ավելին քան 175 միլիոն տարի առաջ, հետևաբար նրանց ձեռքը կրակն են ընկած եղել նույնիսկ դինոզավրերը: 
2. Նրանք պատկանում են բարակ անտենայանման բեղիկներով (Nemetocera) ճանճերի (Diptera) ընտանիքին:
3. Գոյություն ունի մոծակների մոտ 3000 տեսակ, որոնք բնակվում են ինչպես արկտիկական տունդրայում, այնպես էլ թաց տրոպիկական անտառներում: Ընդ որում` մոծակների մեծամասնությունը անցնում է ակտիվ վիճակի 12.7 աստիճան ջերմաստիճանում, ըստ Ցելսիուսի սանդղակի, այդ պատճառով նրանք առավել մեծ կոնցենտրացիայով հանդիպում են տաք և թաց անտառներում, ճահիճներում և անապատներում:
4. Մոծակների ակտիվության պիկ ժամանակահատվածը մթնշաղն ու գիշերն է: Ցերեկները նրանք հանգստանում են` թաքնվելով բնակարաններում և բույսերում: Ցերեկները մոծակները կարող են կեր դառնալ ուրիշ տեսակի կենդանիների համար:
5. Մոծակները լինում են տարբեր չափերի, նույնիսկ մինչև 12.5 մմ, պեղված մոծակների երկարությունները հասել են մինչև 5 սմ:
6. Մոծակները չեն կծում, այլ ծծում են արյունը: 1.200.000 մոծակը հերիք է, որպեսզի խմեն մարդու ամբողջ արյունը: Սակայն այդ ամենը միայն հաշվարկներ են, քանի որ մարդը կմահանա մինչ այդ` գրգռվածությունից և ցավային ցնցումից:
7. Փորձը ցույց է տվել, որ կանադական տունդրայում մերկ ձեռքերով, ոտքերով և մարմնով մարդիկ մեկ րոպեում ստանում են 9000 խայթոց: Եթե այդպես շարունակվի, ապա մարդը մեկ ժամում կկորցնի իր արյան կեսը:
8. Կծում են միայն էգ մոծակները, ընդ որում կծում են նրանք ինչպես մարդկանց, այնպես էլ մյուս ողնաշարավոր կենդանիներին` սկսած փղերից, վերջացրած մկներից և կրեաներից` խմելով նրանց արյունը: Դա նրանց թույլ է տալիս սերունդ տալ: Արյան մեկ կաթիլը կյանք է տալիս հազարավոր մոծակի ձագերի: Ամենահամեղ արյունը մոծակների համար հանդիսանում է մարդու արյունը, ընդ որում I և II կարգի: Արու մոծակները չեն խայթում, նրանք սնվում են բուսական սննդով և նեկտարով:
9. Մոծակի խայթոցը պարզ է երևում, սակայն մանրադիտակով դիտելիս այն դառնում է բարդ կառուցվածք: Այն բաղկացած է 6 մասից` 2 խողովակից` թքատար և սննդատար, որոնք շրջապատված են 2 սուր ներքևի ծնոտներով և սղոցաձև ատամներ պարունակող 2 «սկալպելներով»: Խայթելու ժամանակ դրանք մտնում են մի քանի միլիմետր մաշկի մեջ, մինչև որ հասնեն արյունատար անոթին:
10. Մոծակներն ունեն հոտառական և ջերմազգայուն օրգաններ, որոնք գտնվում են բեղիկների և 3 զույգ ոտքերի մոտ: Դրանք օգնում են հայտնաբերել զոհին, որն իրեն մատնում է ածխաթթու գազ, ջերմություն և քրտինք արձակելով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել