Ասում եք ազատ-անկախ-ինքնիշխա՞ն... Դե տեսեք՝ որն ա ազատ-անկախ-ինքնիշխանը. այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ահագնացող սոցիալական աղետից խուսափելու համար կոչ է արել եվրոգոտու անդամ երկրներին դիմել բարեփոխումների՝ մասնավորապես կոչ անելով Ֆրանսիային շտապ կերպով բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակների և աշխատավարձերի ոլորտում, Ֆրանսիայի նախագահ Օլանդը շատ կտրուկ ու չոր արձագանքի է արժանացրել Եվրոպական հանձնաժողովին:
Օլանդը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը պարզապես կարող է ասել, որ Ֆրանսիան պետք է հավասարակշռի իր բյուջեն, իսկ ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա դա միայն Ֆրանսիայի որոշելիքն է: Ու վերջում, Օլանդը (ում, ի դեպ, անձամբ ես սրիկա եմ համարում) խիստ նախազգուշացում է արել Եվրոպական հանձնաժողովին, որպեսզի այն չթելադրի իր երկրին ապագա անելիքները...
Իսկ մերոնցից սենց բան ակնկալելը ծիծաղելի կլինի... Ո՜նց թե, Եվրոպայի ասածին մենք ո՞նց կարանք դեմ գնանք, Եվրոպան ճշտի վերջին ինստանցիան ա բա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել