Եթե չկան ընտրություններ, կլինի դա նախագահական, խորհրդարանական, թե ՏԻՄ, չկան նոր ասֆալտապատումներ, չկա կենսաթոշակների բարձրացում, չկա նվազագույն աշխատավարձի բարձրացում և այսպես շարունակ, այլ կա գազի թանկացում, արտագաղթի մեծ ծավալներ, աղքատության տենդենց, կարկուտից տուժած գյուղացիների նկատմամբ անտարբերություն և այսպես շարունակ: Իսկ ուրիշ երկրներում նման բան չկա... Մարդիկ էդ ժամանակահատվածում պարտավորվում են էլ ավելի լավ աշխատել, ժողովրդի վստահության քվեն արդարացնելու, ինչպես նաև սեփական խղճի հանգստի համար: Իսկ մեր երկրում, էդ ժամանակահատվածի ընթացքում, տիրում ա կատարյալ քաոս... «Ջան արա, մի 3-4 տարի ծախս չենք անի ու ավելի կշատացնենք մեր փողերը` ժողովրդի հաշվին, շվեցարական բանկերում, ջանդամ ժողովուրդը սոված չի»...
Մի երկրում, որտեղ ընտրությունները միշտ կեղծվում են, էդ երկիրը չի կարող ձերբազատվել վերը նշածիցս... Սենց ա ստացվում, որ Հայաստանում պաշտոնը «առնում են» ընտրությունների ժամանակ` «ընտրակաշառք», ու քանի դեռ այս մեխանիզմը գործում ա, ինչ-որ տեղ ժողովուրդը պահանջելու բան էլ չունի... է կասի «այ հոգուդ ղուրբան, այ ժողովուրդ ջան, Ձեր քվեն ինձ եք տվել ինչ-որ գրոշների դիմաց, ես Ձեզ վարձատրել եմ դրա փոխարեն, հիմա ի՞նչ եք էկել, ինձանից պահանջում, թող գնայիք Ձեր ուզածին ընտրեիք, փող չվերցնեիք, հետո էլ իրանից կպահանջեիք»... էս ամեն ինչում իր մեղքի բաժինը ունի նաև ժողովուրդը, էդ հաստատ!!! Ուշքի արի, հայ ժողովուրդ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել