Դժվար և պարտավորեցնող է նախարարի հաստիքը։ Հատկապես՝ առողջապահության նախարարի։ Ծանր որոշումների գնացող զորավարի դժվարին գործի պես․ երբեմն պետք է կորցնես լոկալ մարտը, որպեսզի հաղթես պատերազմում, պետք է կարողանաս հարյուրտոկոսանոց մահվան ուղարկել մի ջոկատի, որպեսզի փրկես բանակը։

Էդպես էլ առողջապահության նախարարն է։ Մարզերի ծննդատները փրկելու համար պիտի էնտեղ զոռով ծննդաբերություններ ապահովի... Որ ծնունդ ընդունելու համար բավարար պայմաններ չունեցող մարզային ծննդատները կարողանան փող վաստակել... որ էդ փողով լավ սարքավորումներ գնեն... որ հետագայում դառնան լավ ծննդատներ։ Ոչի՛նչ, որ մարզերում ծնվող երեխաների էս սերունդը լավ պայմաններում չի ծնվելու։ Ոչի՛նչ, որ դա ռիսկային է նրանց առողջության համար։ Էդ երեխաների համար պետության վճարած փողերով կիրականանա Հայաստանի ողջ տարածքում համահավասար պայմաններ ապահովելու մասին նախարարի խոստումը։ Երևի...

… Ինչ լա՛վ է, որ ես էն «մահվան ջոկատի» մարտիկների կազմում չեմ եղել։
… Ինչ լա՛վ է, որ երեխաներս Երևանում են ծնվել։

Հ.Գ. Պարո՛ն Դումանյան, Վազգենը մահապարտներին հավաքում էր հայրենիքը փրկելու համար (փառք ու պատիվ տղերքին), Դու՞ք ինչ եք անում:

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել